Զելենսկու կինը ցանկանում է զրուցել Պորոշենկոյի կնոջ հետ
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ցանկություն է հայտնել շփվել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի կնոջ՝ Մարիայի հետ։ rt.com-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտարարել է ուկրաինական լրատավամիջոցին տված հարցազրուցում։
Նա նշել է, որ մեծ հետաքրքրությամբ կզրուցեր Մարիա Պորոշենկոյի հետ։
«Ինձ հետաքրքիր է, որպես անհատականություն ինչպիսինն է, ինչպես է վերաբերում ստեղծված իրավիճակին, ինչպես է ընդհանրապես ապրում։ Կարծում եմ՝ նա կարող է փորձով փոխանակվել»,- հայտարարել է Ելենան։
Նա նշել է, որ իրեն հետաքրքիր կլիներ հանդիպեր «ցանկացած առաջին տիկնոջ հետ»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին, թեկնածուներն են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելինսկին։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Զելենսկու թիմը հերքում է ամերիկյան լոբբիստների հետ համագործակցությունը
- Զելենսկին Պուտինին թշնամի է անվանել
- Պորոշենկոն համաձայնել է Զելենսկու հետ բանավիճել
- Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Զելինսկուն ու խորհուրդներ տվել
- Ոստիկանությունը ձերբակալել է զինված խումբ, որը Զելենսկու տան մոտ հարձակում էր նախապատրաստում
- Զելենսկիի շտաբում նշել են Պորոշենկոյի հետ բանավեճի օրն ու վայրը
- Պորոշենկոյի թիմը ստիպում է աղոթել նրա հաղթանակի համար
- Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին