Լուկաշենկոն հայտարարել է երկրում արտահերթ ընտրությունների մասին
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020թ․-ի աշնանը, իսկ խորհրդարանական ընտրությունները կլինեն արտահերթ։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի ժողովրդին ուղղված ավանդական ամենամյա ուղերձի ժամանակ։
«Ես այստեղ չեմ փնտրի ինչ-որ շահ՝ իշխանության պահպանման համար։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020թ․-ին՝ ինչ էլ լինի մեր երկրում»,-ասել է Լուկաշենկոն։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացման հստակ ժամկետ դեռևս չի նշվում, սակայն այն պետք է լինի 2020թ․-ին, հայտնում է unian․net կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ