«Կարմիր գլխարկը» հեքիաթը սեքսիստական են համարել
Կատալոնիայում քողարկված սեքսիզմը բացահայտելու ակցիա է կայացել: Լենտա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ Բարսելոնայի դպրոցներից մեկի գրադարանի ստուգումից հետո գրադարակներից անհետացել է 200 ստեղծագործություն, քանի որ, ստուգողների կարծիքով, դրանցում կա գենդերային կարծրատիպերի քարոզչություն: Նշվում է, որ գրականության 30 տոկոսը պարունակում է սեքսիստական արտահայտություններ: Այդ ցանկում են հայտնվել «Կարմիր գլխարկը» և սուրբ Գեորգի մասին պատմությունը, որը շատ տարածված ու հայտնի է կաթոլիկների շրջանում: Բոլոր 200 գրքերն առգրավվել են գրադարանից և փոխարինվել ավելի քիչ սեքսիստական համարժեքներով:
Բարսելոնայի մյուս դպրոցները ևս մտադիր են ազատվել այն հրատարակություններից, որոնցում քարոզվում է գենդերային անհավասարություն:
Դպրոցներից մեկի ծնողկոմիտեի ղեկավարը հայտարարել է. «Շատ կարևոր է, թե ինչ գրքեր են կարդում մեր երեխաները, քանի որ ավանդական գրականությունը տարածում է գենդերային կարծրատիպեր և լավ կլինի ունենալ գրքեր, որոնք կկոտրեն այդ կարծրատիպերը։ 5 տարեկանին մոտ երեխաների մոտ ձևավորվում է պատկերացում գենդերային դերերի մասին, նրանք հասկանում են, թե ինչ է նշանակում լինել տղա կամ աղջիկ, դրա համար էլ շատ կարևոր է մանկությունից աշխատել գենդեր հասկացության վրա»։