Իրավունք 18:25 19/04/2019 Հայաստան

Փաշինյան. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ:

Կառավարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

 Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, մասնավորապես նշել է.

«Այսօր հավաքվել ենք ամփոփելու առնվազն միջանկյալ այն քննարկումները, որոնք ունեցել ենք առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ: Գիտեք, որ աշխատանքային խումբ էր գործում, և այդ խմբի գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»:

Սա շատ կարևոր թեմա է, և վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ,  որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել: Ես ուզում եմ այսօր՝ մինչև բուն քննարկումը սկսելը, մի փոքր տեղեկատվություն տալ, թե իրականում ինչ պատմություն ունի այս գործընթացը և ինչպիսի հիմնավորումներ:

Պետք է նշել, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովը, սկսած 2008 թվականից, շուրջ 11 տարի ղեկավարում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ անդամներ են հանդիսանում Գլխավոր դատախազի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալը, Վարչապետի օգնականը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, Ֆինանսների նախարարի տեղակալը և ևս 6՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այսինքն՝ 2008 թվականից այս գործընթացն սկսվել է:

Ինչ վերաբերում է ինստիտուտի էությանը, տարընկալումներից և կոնտեքստից դուրս մեկնաբանություններից խուսափելու համար հարկ ենք համարում ընդգծել վերջինիս բնորոշ հետևյալ առանձնահատկությունները.

1. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը, այն իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, և ինչպես նշված է Համաշխարհային բանկի՝ «Գողացված ակտիվների վերականգնման» նախաձեռնության կողմից հրապարակված «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ներդրման սկզբունքների ուղեցույց»-ում, ինչպես նաև հայեցակարգում, իրականացվում է՝ «գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ»:

2. Կարևոր է նաև նշել այն, որ այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, այդպիսով նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, վերը նշված փաստաթղթի համաձայն՝ ինստիտուտի ներդրման կարևորագույն սկզբունքներից է նաև այն, որ «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը երբևէ չպետք է ներդրվի այն տրամաբանությամբ, որ հնարավորություն տա թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ հանցանք կատարած անձանց շրջանցել քրեական հետապնդման իրականացումը և քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն, որ հանցավորության դեմ պայքարն առաջին հերթին պետք է իրականացվի քրեադատավարական գործընթացների շրջանակներում»:

3. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Նշվածը ևս հստակ ամրագրված է Համաշխարհային բանկի վերոգրյալ փաստաթղթում:
Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նաև նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար:

Ինչ վերաբերում է ինստիտուտի և փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փոխառնչությանը, ապա դա արձանագրվել է առաջին հերթին մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց հիման վրա միջազգային կառույցների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների կողմից իրականացված Հայաստանի գնահատումների արդյունքներին մանրամասն անդրադարձ է կատարվել այս թեմայի առնչությամբ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ներկայացված նախորդ պարզաբանման մեջ:

Հարգելի գործընկերներ, ըստ էության, այն, ինչ ասեցի, ասվածի մեջ որևէ նորություն չկա: Այս տվյալները մի քանի անգամ նաև հրապարակվել են, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից: Ես հարկ համարեցի, որ մենք այս քննարկման սկզբում ամփոփենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, որպեսզի հետագա քաղաքական շահարկումներից հնարավոր լինի զերծ մնալ: Սա բնականոն գործընթաց է, ըստ էության, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, այստեղ կա նաև որոշակի առնչություն քաղաքական գործընթացների հետ, որովհետև մեծ հաշվով դժվար էր հավատալ, որ առանց երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների իրական քայլեր կարվեին՝ այս ինստիտուտն իրականում ներդնելու համար: Բայց հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն այս ինստիտուտն ուղղակի ներդնել, այլ խնդիր ունենք լուծել հետևյալ հարցերը՝

1. Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է:
2. Որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:
3. Որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն  չի ունենա՝ նկատի ունեմ երկրի իմիջի առումով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց նաև մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ:

Ուզում եմ ասել, որ այսօր նաև զուտ ներդրումային միջավայրի առումով մենք ունենք շատ կոնկրետ խնդիրներ, որոնց հետ առնչվում ենք: Իհարկե, որոշ դեպքերում արդեն իրավապահ մարմինները կոնկրետ գործողություններ են ձեռնարկել. Գիտեք, որ և՛ Հատուկ քննչական ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, եթե չեմ սխալվում, արդեն իսկ որոշ գործերով որոշակի տեղեկատվություն են փոխանցել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որպեսզի նախկինում ապօրինի սեփականաշնորհված գույքերը վերադարձվեն պետությանը: Եվ սա, ըստ էության, այդ գործընթացի հետ առնչություն ունեցող երևույթ է: Բայց մենք այսօր զուտ ներդրումային միջավայրի առումով ունենք հետևյալ խնդիրը, որ բազմաթիվ ներդրողներ բախվում են հետևյալ պրոբլեմի հետ. ասենք, օրինակ, հասկանալի է, որ կա նաև հողեր ձեռք բերելու խնդիր:

Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների, այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել և փաստաբաններ են վարձել և հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում և ինչ գնով է ձեռք բերվել:

Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, և այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով և հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձևավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու»:

Հաջորդիվ քննարկվել են առանց մեղադրական դատավճռի կայացման ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը և կիրառմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել կիրարկման մեխանիզմներին և գործիքակազմին, հանցագործությունների բնույթին, սուբյեկտների շրջանակին, բանկային գաղտնիքին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:14
«Բելաջիո» ռեստորանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած կա
Անցած գիշեր՝  ժամը 05:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի
Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի
Աղբյուր` Panorama.am
09:46
Ոստիկանությունը՝ Para TV-ի աշխատակցի դանակահարության մասին
«Para TV» լրատվական կայքի աշխատակիցը դանակահարվել է կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։ Նման հայտարարություն  է...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան
Համերգը ղեկավարելու է մաեստրո Էդուարդ Թոփչյանը։
Աղբյուր` Panorama.am
09:00
Չինացիները չեն գնում iPhone
Չինացի օգտատերերի շրջանում iPhon-ների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Ընդամենը 17 տոկոսն են մտածում առաջիկա 12 ամսում ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ջանգյուլումը՝ մայիսի 30-ին
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Հարության 40-րդ օրը նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Աղբյուր` Panorama.am
19:51
«Սպիտակ թևկապների» շարժումը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Նինոծմինդայում շուկա է կառուցվում
Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար և սանհանգույց:
Աղբյուր` Panorama.am
19:30
Արևմտյան քաղաքակրթության պատմության ամենահարուստ մարդը
Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատեր-միլիարդեր  Ջոն Ռոքֆելլերին (1839-1937 թթ.) անվանել...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
Սիրիական Հալեպը պատերազմից հետո վերադառնում է խաղաղ կյանքի,  տեղի արտադրողները վերսկսում են իրենց գործունեությունը։  Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  և Վարշավայի համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հռոմի պապն ու ֆուտբոլը
Վատիկան են ժամանել հինգ հազար երեխա, ֆուտբոլի սիրահարներ և համաշխարհային մակարդակի հայտնի խաղացողներ։
Աղբյուր` Panorama.am
18:33
Աբովյանի տուն-թանգարանում կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն որդեգրել է նոր քաղաքականություն։
Աղբյուր` Panorama.am
18:20
Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել
Մեկ շաբաթվա ընթացքում Էվերեստ լեռան վրա ութ մարդ է զոհվել։ The Sun-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վերջին տվյալներով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝  ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը...
Աղբյուր` Panorama.am
18:01
«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
Ներկայացման առաջնախաղը կկայանա այսօր։
Աղբյուր` Panorama.am
17:50
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,-...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԳՇ պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն նախօրեին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
16:43
«Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ավստրալիական ավիաընկերությունները չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները 14 չվերթ են չեղարկել ինդոնեզական Բալի կղզում ժայթքած Ագունգ հրաբուխի  պատճառով։ Ռիա նովոստիի, հաղորդմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ծառեր է հատել՝ տան ջեռուցման համար
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:01
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր...
Աղբյուր` Panorama.am
15:31
Թունյան. Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն հայտարարվածից մի քանի անգամ քիչ
Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Աղբյուր` Panorama.am
15:17
Կիրակի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի
Մայիսի 25-26-ը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}