Ես մինչև այսօր գիտեի՝ ուրիշ մարդու մարդն եմ. Գեղամ Գևորգյան
«Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է Ձեր թեկնածությունն առաջադրել այս կարևոր պաշտոնին»,- ԱԺ-ում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ դիմելով ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Պատգամավորը հարցրեց, թե արդյոք նրան գյուղատնտեսության նախարար նշանակելը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից փոխվարձահատույց լինելու արդյունք չէր այն բանից հետո, երբ Գևորգյանի գլխավորած հիմնադրամը Ավինյանի ընտանքին պատկանող չրի արտադրամասին դրամաշնորհ էր տրամադրել:
«Ավինյանի ընտանիքին պատկանող արտադրամասին դրամաշնորհ տրամադրելու գործընթացը սկսվել է շուտ և դրա գրեթե բոլոր փուլերը ավարտված են եղել մինչև հեղափոխության սկսելը և Ավինյանի՝ փոխվարչապետ նշանակվելը: Եթե մի փոքր ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ հիմնադրամի տնօրենը որևէ իրավասություն չուներ տալ կամ չտալ որևէ դրամաշնորհ, ավելին՝ դրամաշնորհը տրվել է կոնկրետ մի քանի փուլ անցած տարբեր հիմնադրամների կողմից, ընդ որում, դրամաշնորհը տրամադրել է մի հանձնաժողով, որի կազմը սահմանել է երկու-երեք նախարար առաջ նշանակված անձը: Որոշումը կայացվել է մեկ այլ նախարարի օրոք, և հիմնադրամի տնօրենը զուտ ձևաբանական առումով ստորագրել է փաստաթուղթը», - ասաց նա:
Արման Բաբաջանյանն արձագանքեց և հարցրեց. «Դուք, ի վերջո, հայտնվել եք այս հիմնադրամում Կարեն Կարպետյանի կառավարության ժամանակ, դուք համարվում եք գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանի, այսպես ասած, մարդը։ Ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում, մասնավորապես՝ նրա անվան հետ կապվող դրամաշնորհի պատմության շրջանակներում»։
«Ես մինչև այսօր գիտեի՝ ուրիշ մարդու մարդն եմ: Ի՞նչ է նշանակում Իգնատի Առաքելյանի մարդը: Նա իմ ընկերն է, եղել է նախարար, ում օրոք ես աշխատել եմ հիմնադրամում: Ես 10 տարուց ավելի աշխատում եմ կառավարման համակարգում, այդ մասին իմ ինքնակենսագրականում նշված է»,- պատասխանեց թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք. Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին
- Խորհրդարանը քննարկում է ՏՄՊՊՀ նախագահի նշանակման հարցը
- Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի թեկնածությունը
- Փաշինյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց թեկնածուներ առաջադրել ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում ընդգրկվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ