Թրամփը կրկին զայրացրել է HBO-ին
HBO հեռուստաալիքը, որը զբաղվում է «Գահերի խաղը» սերիալի արտադրությամբ, կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չօգտագործել ֆիլմը քաղաքական նպատակներով։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ HBO-ն նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Թրամփը թվիթ է հրապարակել՝ հղում անելով սերիալին։
Սոցցանցում հումորային նկար է տեղադրվել ԱՄՆ գլխավոր դատախազ Ուլիյամ Բարրի ելույթի մասին, որը ներկայացրել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը «ռուսական գործով», ոճավորված սերիալի պաստառով։
«Չնայած մենք կարող ենք հասկանալ «Գահերի խաղի» հետ կապված ոգևորությունը, այնուամենայնիվ, մենք գերադասում ենք, որ մեր ինտելեկտուալ սեփականությունը չօգտագործվի քաղաքական նպատակներով»,- ասել են HBO-ում։
Ավելի վաղ Թրամփը «Գահերի խաղի» ոճով պաստառ էր տեղադրել՝ զգուշացնելով Իրանին առաջիկա պատժամիջոցների մասին։ Այս դեպքում HBO-ն կրկին արձագանքել էր։
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 18, 2019