Հունաստանը Գերմանիայից կրկին պահանջում է Երկրորդ համաշխարհայինի միլիոնների փոխհատուցում
Հունաստանի պատգամավորները կողմ են քվեարկել նախաձեռնությանը՝ «բոլոր անհրաժեշտ իրավական և դիվանագիտական միջոցներով բավարարել Հունաստանի պահանջները` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայից կրած վնասների փոխհատուցման համար»: Այս մասին գրել է EU observer-ը։
«Այս պահանջը մեր պատմական եւ բարոյական պարտքն է», - ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Խորհրդարանը չի նշել փոխհատուցման որևէ թիվ, սակայն 2016 թ. հանձնաժողովը հայտարարել էր 300 մլրդ եվրոյի մասին:
Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆեն Սայբերտը չորեքշաբթի ժխտել էր հույների այս պահանջը, ասելով, որ հարցն արդեն իսկ «լուծված է»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ