Հասարակություն 11:01 20/04/2019 Հայաստան

«Դուխով» ստելու արվեստը

Գրելու հետ կապված մի գաղտնիք բացեմ. ամենից դժվար պահերից մեկն այն է, երբ պարտավոր ես բարեկրթորեն շարադրել մի միտք, որն արդեն վաղուց  դիպուկ ձևակերպված ժողովրդական որևէ առած-ասացվածքով:  Օրինակ՝ քաղաքացու օրվան հատկացվող 124 միլիոն դրամ  և  կառավարական շենքի վերանորոգման համար տրամադրվող  64 միլիոն դրամ (2019-ի բյուջեով չնախատեսված) գումարների մասին լսելիս  միտքդ է գալիս հետևյալ արտահայտությունը՝  «էշ գտնես՝ չհեծնե՞ս»:

Բայց քանի որ չի կարելի աշխատասեր կենդանու անունով կոչել վարչապետին և նրան մեր գլխին բազմեցրած  884 864  քաղաքացիներին, ուստի ստիպված ենք  գեղեցիկ բառերով արտահայտվել: ՀՀ հպարտ քաղաքացիներն արդեն   գիտեն ինչպե՞ս են  նշելու իրենց պատվին տոն հռչակված այդ օրը, թե՞ դա էլ են լիազորելու իրենց կուռքին... թող միայն նա կուշտ ու գոհ լինի, և նվիրյալ զանգվածը  հերթական ստով  կերջանկանա:  Տեսնես Աստծու աչքին ո՞վ է ավելի մեղավոր՝ անամոթաբար ստողը, թե սուտ խոսքին  կուրորեն հավատացողը: Մեղավորության պահը  մեր դատելիքը չէ, բայց վստահաբար կարող ենք կասկածել բացահայտ ստին հավատացողի խելահասությանը: Չնայած արդեն ակնհայտ է, որ  884 864-ը  այլևս  տոգորված չեն 2018-ի ապրիլյան  սիրով:  Բայց ցավն այն է, որ դեռ հավատում են սուտ խոսքին, մտածում են, որ վատն են նախարարներն ու խորհրդականները, վատն են պատգամավորներն ու օգնականները, այդ նրանք են խաբում ու սխալ տեղեկություններ  հաղորդում թագավորին: Այ, հենց այս  անսասան  հավատն էլ աչքի առաջ ունենալով՝ գործող վարչապետը վստահ խորհուրդ է տալիս գույքագրել իր խոստումները (օգտագործենք իր անկապ բառը)՝  «ինչ եմ խոստացել, որ չեմ արել»,- տարակուսում է նա:  Սիրում է ծաղրել գործող վարչապետը... (կամ երևի պետք էր ճշտել, թե ում տրված խոստումները նկատի ունի):  

 Էջեր ու ժամանակ խնայելու համար հիշեցնենք  ընդամենը  մեկ-երկու  խոստում և դրանց  իրականացումը լիովին հակառակ կողմից:   2018-ի ապրիլ-մայիսից անընդհատ լսել ենք,  որ «քաղաքական  վենդետաներ չե՛ն լինելու...», բայց ամառվանից սկսած իսկական քաղաքական հետապնդում է իրակացվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Նրան ցանկացած գնով ազատազրկելու պահանջով հեռախոսազրույցի գաղտնալսման հանրայնացումից  հետո (2018-ի  սեպտեմբերի 11-ին),  որևէ խոսք-խոստում այլևս գրոշի արժեք չունի: Ճապոնացի պաշտոնյան նման դեպքից հետո հաստատ խարակիրի կաներ, բայց մերոնք լավ էլ շարունակում են պաշտոնավարել, դեռ ավելին՝ շարունակում են ապօրինի կալանքի տակ պահել  քաղաքական վեդետայի թիրախին: Եվ  այս ամենի ֆոնին սուտ բառեր են շռայլում արտադատարանական ճնշումների իսպառ վերացման մասին:

 Հաջորդ ամենից շատ հնչած խոստումները վերաբերում են «համակարգային կոռուպցիայի վերացմանը»: Ներողություն, իսկ ի՞նչ անուն տալ  ապրիլի  18-ին  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված  մեղադրանքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կամ ինչպե՞ս բացատրել աղբի մեջ կորած Երևանի քաղաքապետարանի կողմից խախտումներով  մեկ ընկերությունից «ափալ-թափալ» 15 «Կամազներ» գնումը: Կամ ինչպե՞ս կոչել վարչապետի տիկնոջ հիմադրամներում խոշոր նվիրատուներին գաղտուկ պահելը...  Հապա  վերջերս  համացանցում տարածված տիկնոջ կողմից 1,5 միլիարդ եվրոյի յուրացման մասին լուրե՞րը: Եթե զրպարտություն է՝ հերքեք ու պատժեք մեղավորին, եթե իրականություն է՝ գոնե ձեր հպարտ քաղաքացիներին  բացատրեք, թե ինչ նպատակների են համար են դրանք հավաքվում... բացատրեք, քանի   դեռ  հավատում են  ձեզ:

Իսկ ո՞ւր մնացին թափացիկ, բաց քաղաքականության խոստումները: Հայությանն ամենից շատ հուզող  արցախյան հարցում ամեն ինչ պատված է խորհրդավորության շղարշով: Էական պայմանավորվածությունները ներկայացնելու փոխարեն հանրությանը մատուցվում են խաղաղասիրական կոչեր: Վաղուց արդեն հասկանալի է, որ ներքին փոթորիկ առաջացնող հարցերն ասպարեզ են նետվում այն ժամանակ, երբ  ղարաբաղյան կարգավորման հարցում ինչ-ինչ  զարգացումներ են տեղի ունենում: Ոչ մի  երաշխիք չունենք, որ ծածուկ կերպով լուրջ որոշումներ չեն կայացվում:  Չնայած, պետք է նշել, որ  ինքնապաշտպանական բնազդը դեռևս թույլ չի տա վարչապետին հակահայկական քայլեր անել Արցախի հարցում... գիտի, որ հզոր դիմակայության կհանդիպի:

Իսկ ի՞նչ  պատկեր ունենք «Իմ քայլի» նախընտրական Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» խոստումների  դեպքում: Դարձյալ հակառակ պատկերը: Ամեն անհատի  գլխին կախված է գործազուրկ դառնալու վտանգը. էլ ի՞նչ երջանկության մասին է խոսքը:  Պառակտված «հոգատար հանրության» մինի պատկերը կարելի տեսնել խորհրդարանում, և սա այն դեպքում, երբ ԱԺ-ն  գրեթե միատարր է: Հետաքրքիր է՝ գո՞հ են 884 864  քաղաքացիներն իրենց ընտրյալների «դուխով ռազբորկաներից»: Ի դեպ, խորհրդարանի ամբիոնի մոտ   տրանսգենդերի հայտնվելուց  և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի վրդովմունքից հետո սև կատու անցավ  ԲՀԿ-ի ու «Իմ քայլի» միջև... ինչին հետևեցին դիմակավորված դեսանտը Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլում», ստուգումները նրա գազալցակայաններում, «Արարատ ցեմենտի» աշխատողների աշխատանքից ազատելու ծանուցագրերը:   Փաստորեն ակնհայտ է դառնում վարչապետի  հաշվեհարդար տեսնելու մոլուցքը ոչ միայն  քաղաքական հակառակորդների, այլև գործընկերների հանդեպ, ովքեր համարձակվում են  սեփական կարծիք ունենալ:

Ինչ վերաբերում է «հզոր պետությանը», ապա  նրա անվտանգության և տնտեսական վատթարացող վիճակի մասին մտահոգությունը մշտական լարվածության մեջ է պահում սթափ  քաղաքացիներին, ովքեր  ոչ թե հիացած, այլ բաց աչքով են նայում վարչապետի արարքներին ու ասածներին: Խոստացված միլիարդներով ներդրումների բացակայության պայմաններում հիմնավորապես փոշիացվում են անգամ նախկինում արված ներդրումներից սպասվելիք եկամուտները:  Երբեմն այնպիսի տպավորություն է, որ միտումնավոր կերպով Հայաստանը սնանկացման է տարվում:   Անգամ  քաղաքացու օրվա և կառավարական շենքի «հույժ գաղտնի» աննպատակ ծախսերն են բյուջեն մսխելու տպավորություն թողնում: Ինչո՞ւ: Ո՞ւմ  է ձեռնտու մեր երկրի տնտեսական ու  ֆինանսական թուլացումը... հաստատ ոչ մեզ՝ հայերիս: Հետևապես մնում են օտարները: Ցավոք, պետք է խոստովանել,   որ  այս իշխանությանը խորթ չեն   ապազգայնությունն ու այլասերվածությունը, ինչի դրսևորումները գրեթե բոլոր ոլորտներում են՝  սկսած կառավարության  կառուցվածքային անհիմն փոփոխությունից մինչև յուրաքանչյուր օղակում նախկիններից ազատվելու մարմաջից: Ստերով քողարկել այս ամենը երկար չի հաջողվի... ուզում ես «դուխով» ստի, ուզում ես՝ արվեստով, միևնույն է՝ իրականությունը դրանից չի փոխվում:

 Լիա Իվանյան  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:00
Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի
Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի
Աղբյուր` Panorama.am
09:46
Ոստիկանությունը՝ Para TV-ի աշխատակցի դանակահարության մասին
«Para TV» լրատվական կայքի աշխատակիցը դանակահարվել է կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։ Նման հայտարարություն  է...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան
Համերգը ղեկավարելու է մաեստրո Էդուարդ Թոփչյանը։
Աղբյուր` Panorama.am
09:00
Չինացիները չեն գնում iPhone
Չինացի օգտատերերի շրջանում iPhon-ների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Ընդամենը 17 տոկոսն են մտածում առաջիկա 12 ամսում ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ջանգյուլումը՝ մայիսի 30-ին
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Հարության 40-րդ օրը նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Աղբյուր` Panorama.am
19:51
«Սպիտակ թևկապների» շարժումը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Նինոծմինդայում շուկա է կառուցվում
Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար և սանհանգույց:
Աղբյուր` Panorama.am
19:30
Արևմտյան քաղաքակրթության պատմության ամենահարուստ մարդը
Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատեր-միլիարդեր  Ջոն Ռոքֆելլերին (1839-1937 թթ.) անվանել...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
Սիրիական Հալեպը պատերազմից հետո վերադառնում է խաղաղ կյանքի,  տեղի արտադրողները վերսկսում են իրենց գործունեությունը։  Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  և Վարշավայի համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հռոմի պապն ու ֆուտբոլը
Վատիկան են ժամանել հինգ հազար երեխա, ֆուտբոլի սիրահարներ և համաշխարհային մակարդակի հայտնի խաղացողներ։
Աղբյուր` Panorama.am
18:33
Աբովյանի տուն-թանգարանում կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն որդեգրել է նոր քաղաքականություն։
Աղբյուր` Panorama.am
18:20
Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել
Մեկ շաբաթվա ընթացքում Էվերեստ լեռան վրա ութ մարդ է զոհվել։ The Sun-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վերջին տվյալներով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝  ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը...
Աղբյուր` Panorama.am
18:01
«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
Ներկայացման առաջնախաղը կկայանա այսօր։
Աղբյուր` Panorama.am
17:50
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,-...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԳՇ պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն նախօրեին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
16:43
«Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ավստրալիական ավիաընկերությունները չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները 14 չվերթ են չեղարկել ինդոնեզական Բալի կղզում ժայթքած Ագունգ հրաբուխի  պատճառով։ Ռիա նովոստիի, հաղորդմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ծառեր է հատել՝ տան ջեռուցման համար
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:01
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր...
Աղբյուր` Panorama.am
15:31
Թունյան. Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն հայտարարվածից մի քանի անգամ քիչ
Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Աղբյուր` Panorama.am
15:17
Կիրակի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի
Մայիսի 25-26-ը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: novayagazeta.ru-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}