Քիմ Քարդաշյանը ցանկանում է իրավաբան դառնալ
Ռեալիթի շոուի հեղինակ Քիմ Քարդաշյանը տեղեկացրել է, որ ցանկանում է դառնալ իրավաբան։ Այդ մասին գրում է «Ֆորբս»-ը։
Նրա այդ հայտարարությունն արժանացել է ոչ միանշանակ արձագանքի, այն առաջացրել է սոցցանցերի օգտատերերի շրջանում բանավեճեր ու վեճեր։
Ոմանք ոգեշնչվել են նրա օրինակով, ոմանք էլ խորհուրդ են տվել հանգիստ նստի տեղը։ Հեռուստաստեսային աստղը չի համաձայնել քննադատությունների հետ։
«Ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, ոչինչ չպետք է սահմանափակի քո նպատակին հասնելու, երազանքն իրականացնելու ձգտումը։ Յուրաքանչյուր մարդ կարող է իր համար նոր ուղիներ բացել»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ