Ալժիրցի հինգ միլիարդատեր ձերբակալվել է
Ալժիրում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության շրջանակում ձերբակալվել է հինգ միլիարդատեր։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ այդ մասին հայտարարել է Ալժիրի պետական հեռուստաընկերությունը։
Երկրի իշխանությունը ձերբակալել է երկրի ամենահարուստ գործարարին՝ Իսսադ Ռեբրաբային։ Forbes –ը նրա կարողությունը գնահատել է 3,8 միլիարդ դոլար։
Ձերբակալվել են նաև Կունինեֆ ընտանիքից չորս եղբայր, որոնք մոտ հարաբերություններ ունեին երկրի նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի հետ, որն ավելի վաղ հրաժարական էր տվել։
Հարակից հրապարակումներ`
- Ալժիրում տոնում են Բուտեֆլիկայի հրաժարականը
- Ալժիրի նախագահը հրաժարական կտա
- Ալժիրի նախագահի վիճակը կրիտիկական է