Հայաստանի Գավաթ. 1/2 եզրափակչի հանդիպումները սպասարկող մրցավարները
Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումները:ՀՖՖ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է այդ հանդիպումները սպասարկող գլխավոր մրցավարներին՝
«Լոռի ՖԱ»-«Բանանց»` Գևորգ Եղոյան։
«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»` Արտակ Սիմոնյան։
«Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպումը կկայանա Վանաձորում և կմեկնարկի ժամը 16:00-ին: Թիմերի միջև առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:
Իսկ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում ու դարձյալ կմեկնարկի ժամը 16:00-ին: Այս թիմերի միջև առաջին խաղում էլ 2:2 հաշիվն է գրանցվել: