Քաղաքական 11:00 22/04/2019 Հայաստան

Հայաստանի քաղաքական համակարգի «սուպերության» մասին

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական քննարկումների կարևոր թեմաներից էր, այսպես կոչված, «սուպերվարչապետության» հարցը, ինչի լուծման համար որոշ քաղաքական ուժեր առաջարկում էին սահմանադրական բարեփոխումներ, որոշները՝ օրենսդրական սահմանափակումներ։ Նաև կարծիք կա, որ քաղաքական համակարգի գործառնումը ավելի շուտ կախված է օրվա իշխանությունների կամքից, դավանած արժեքներից, քան թե ինստիտուցիոնալ դիզայնից։

2015թ. ընդունված սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանականի, որով բավականին մեծ լիազորություններ են կենտրոնացված վարչապետի մոտ, ինչն էլ հիմք տվեց նոր համակարգն անվանել «սուպերվարչապետական»։

Պետք է նշել, որ նոր սահմանադրությանն հետևած և այժմ էլ ընթացող քննարկումներում պակաս ուշադրություն է դարձվել մեկ կարևորագույն խնդրի, ինչն առանցքային նշանակություն ունի քաղաքական համակարգում ուժերի բաշխման վրա։ Այն է՝ ով ունի խորհրդարանը լուծարելու լիազորություն։ Խորհրդարանական և կիսանախագահական համակարգերի մեծ մասում խորհրդարանի վաղաժամկետ լուծարման հնարավորություն կա։ Սա արվում է հիմնականում խորհրդարանի ներսում կամ խորհրդարան-կառավարաություն հարաբերություններում ձևավորված փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Տարբեր երկրներում գործում են տարաբնույթ սահմանադրական կարգավորումներ` այս լիազորությունը կարգավորելու համար։

Խորհրդարանի լուծարումը ազդեցիկ քաղաքական գործիք է և կապված է կառավարության ձևավորման կամ հեռացման հետ։ Եթե այս լիազորությունը ընդհանրական կերպով դրված է պետության ղեկավարի կամ կառավարության ղեկավարի վրա, ապա քաղաքական համակարգում միտում կլինի ուժը կենտրոնացնել այս երկու ինստիտուտներում, ինչը կարող է նպաստել կայուն և արյդունավետ կառավարմանը՝ խորհրդարանական վերահսկողության նվազեցման հաշվին։
Իսկ եթե խորհրդարանի լուծարման հնարավորությունը սահմանափակ է կամ տրված է միայն խորհրդարանին, ապա խորհրդարանը կարող է լինել հարաբերականորեն ուժեղ ինստիտուտ իր առավելություններով հանդերձ՝ քննարկումներ, ներկայացուցչականություն, հաշվետվողականության բարձրացում։ Բայց դա կարող է լինել գործադիր իշխանության ուժեղության և կայունության հաշվին։

Մի քանի օրինակներ. պետության ղեկավարի կողմից խորհրդարանը կարող է լուծարվել Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, պետության ղեկավարի կողմից վարչապետի խորհրդով՝ Մալթայում, Բանգլադեշում, Պակիստանում, համադրված մոտեցմամբ՝ Չեխիայում, Խորվաթիայում, Էստոնիայում։ Իհարկե, լուծարմանը նախորդում են նաև տարատեսակ խորհրդակցություններ և ընթացակարգեր։ Կան նաև սահմանադրական կարգարվորումներ, երբ հատուկ դեպքերում նախագահը պարտավոր է լուծարել խորհրդարանը, ինչպես օրինակ՝ Լեհաստանում։ Գերմանիայի գործող սահմանդրությամբ նախագահը կարող է լուծարել խորհրդարանը, միայն եթե ընտրություններից կառավարություն չի կազմվում, և եթե բունդեստթագը չի ընդունում կանցլերի առաջարկմամբ ներկայացված կառավարության վստահության որոշումը: Մեծ Բրիտնաիայում և Իսրայելում վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացման և գործող խորհրդարանի լուծման հարցում մեծ դերակատարություն ունեն վարչապետեր։

Հայաստանի 1995թ. սահմանադրությամբ՝ նախագահը Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ խորհրդակցելուց հետո կարող էր արձակել Ազգային ժողովը (հոդված 55․3)։ 2005թ. սահմանադրությամբ ևս նախագահը Ազգային ժողովը արձակելու լիազորություն ուներ (հոդված 74.1)։

Հայաստանի նոր սահմանադրությունում խորհրդարանի լուծարման լիազորություն նախագահը կամ վարչապետը չունեն։ Հայաստանի Ազգային ժողովը կարող  է լուծարվել շատ սահմանափակ դեպքերում (149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով)՝ երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում, եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին:

Այս հանգամանքն ուժեղացնում է խորհրդարանի դերակատարությունը և անկախությունը, բայց ինչպես ցույց տվեցին 2018թ. քաղաքական իրադարձությունները՝ քաղաքական համակարգին զրկում է ճկունությունից և խորհրդարան-կառավարություն հակասության սահմանադրական հանգուցալուծման պակաս հնարավորություններ է տալիս։ ՀՀ Ազգային ժողովը ներկայումս կարող է լուծարվել միայն իրավունքի ուժով, նույնիսկ ինքնալուծարումը հնարավոր չէ։

Կար ժամանակ էլ, երբ հայաստանյան քաղաքական համակարգն անվանում էին «սուպերնախագահական»։ Հետագա հնարավոր սահմանադրական փոփոխությունների քննարկումներում պետք է փորձել ստանալ այնպիսի համակարգ, որը զերծ կլինի «սուպեր» մակդիրից։ Սուպեր ժողովրդավարություն, եթե դա է մեր նպատակը, կարելի է ունենալ նաև նորմալ քաղաքական համակարգում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Թրամփն ասել է՝ ինչու չեղարկեց Դանիա այցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չեկավ չգնահատեց Գրենլանդիան գնելու իր գաղափարի մերժումը Դանիայի կողմից: Այս մասին գրում է Time-ը։ Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բեն Աֆլեքի եղբայրը ֆիլմ է նկարահանել առանց կանանց աշխարհի մասին
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի եղբայրը՝ ամերիկացի ռեժիսոր Քեյսի Աֆլեքը, նկարահանել է «Իմ կյանքի լույսը» ֆիլմը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:28
Samsung-ը օգոստոսի 23-ից 70 երկրներում սկսում է վաճառել Galaxy Note 10-ը
Samsung Electronics-ը վաղվանցի՝ օգոստոսի 23-ից, սկսում է վաճառել իր նոր սմարթֆոնը՝ Galaxy Note 10-ը 70 երկրներում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
12:23
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի «Սևան 2019» ամենամյա գավաթի առաջնություն
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում տարածել է Սևանում կայացած ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի «Սևան 2019»...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ
«Արգենտինահայերի մշակութային միությունը»  դատապարտել է Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա
Ամերիկացի դերասան Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա։ People-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ ռեժիսորն իր...
Աղբյուր` Panorama.am
11:58
Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G8 վերադարձնելու պայմանները: Այդ մասին գրում է Gazeta-ն։...
Աղբյուր` Panorama.am
11:45
Արցախում երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:43
Բրիտանացի 88 աշակերտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ միասին միաժամանակ դաշնամուր նվագելով
Քեմբրիջի աշակերտները  Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել`միասին միաժամանակ դաշնամուր նվագող մարդկանց ամենամեծ թվով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:27
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Կառավարությունը քննարկում է ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրոն դիմումատուին մաս-մաս վճարելու հնարավորությունը
Հայաստանը դեռևս չի վճարել «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»  ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրո սահմանված գումարը Երևանի Բուզանդի փողոցի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. ՍԱՏՄ
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Մուշում 15 օրով արգելել են հավաքներն ու ցույցերը
Թուրքիայի Հանրապետության Մուշի նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգի տարածքում 15 օր հավաքների և ցույցերի կազմակերպումն արգելելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Պոմպեո․ Իրանի միջուկային ծրագիրն ու գործողությունները սպառնալիք են Մերձավոր Արեւելքի համար
Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Իրանը մեծ սպառնալիք է Մերձավոր Արևելքի անվտանգությանն ու կայունությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի իր...
Աղբյուր` Panorama.am
11:04
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
ԱԻՆ-ից հայտնում են, որ շարունակվում են օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան»...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ
Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
10:46
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բացահայտվել է Մասիվցի Անդիկի սպանության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն կազատվի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
10:25
Կյանք և ազատություն
(Հայաստանի և Ղարաբաղի էքս-նախագահի ինքնակենսագրությունը)
Աղբյուր` Panorama.am
10:20
Պուտին. Ռուսաստանը չի ներխուժում Եվրոպայի խորհուրդ, եթե նրան այնտեղ չեն ցանկանում տեսնել
Ռուսաստանը և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) պետք է լինեն բաց և միասին լուծեն առաջացող խնդիրները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝...
Աղբյուր` Panorama.am
10:07
Սյունիքի մարզում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ
Շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: ԱԻՆ-ից...
Աղբյուր` Panorama.am
09:58
ՃՏՊ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին, կա տուժած
Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժամանակ». Ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվել Սեյրան Սարոյանի առանձնատունը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Որ պապաս գյուղվարչության պետն էր, երբ որ ցրեցին գյուղվարչությունները, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». «Արմեն Սարգսյանի հետ 87-ից ունենք ընկերական շփումներ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ կան, թե Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժամանակ». Արցախի նախագահի ընտրապայքարում ևս մեկ թեկնածու է նշմարվում
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել ԱՀ խորհրդարանի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները լարված են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Սևանի ափին, Նկարիչների միության...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը կարող է «Իմ քայլի» տրոհման պատճառ դառնալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժամանակ». Թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք ինչո՞ւ որևէ կարգավիճակ չունեն
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է սոցիալական արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական...
Աղբյուր` Panorama.am
09:21
Եվս մի ֆլեշմոբ՝ #ԻմՀերոսնԻմՀայրնԷ #ՄերԱրցախ
Հայրեր ու որդիներ: Հայրերը միշտ են որդիների համար հերոս, իսկ Արցախյանի ազատամարտիկ-հայրերը կրկնակի հերոս են։ Արցախի անկախության 28 ամյակի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը
14:23 21/08/2019

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}