Աժ-ում մեկնարկել է ՏՄՊՊՀ նախագահի ընտրությունը
Խորհրդարանն այսօր շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր։
Նիստին զուգահեռ ԱԺ-ում մեկնարկել է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը: ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջադրված է Գեղամ Գևորգյանը։
Հիշեցնենք, խորհրդարանում ապրիլի 19-ին քննարկվեց ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես մինչև այսօր գիտեի՝ ուրիշ մարդու մարդն եմ. Գեղամ Գևորգյան
- Հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք. Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին
- Խորհրդարանը քննարկում է ՏՄՊՊՀ նախագահի նշանակման հարցը
- Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը