ԱԺ-ին է ներկայացվում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը
Ազգային ժողովն այսօր քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
Հաղորդումը ներկայացնող հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ 2018-ին ՀՀ-ում գործում էին 128 հեռուստառադիոընկերություններ, որոնցից 118-ը լիցենզավորված էին, 7-ը՝ հանրային, և այժմ գործող երեքը միջպետական պայմանագրերով են աշխատում:
«Սրանցից 100-ը հեռուստաընկերություն է, 18-ը՝ ռադիոընկերություն, որոնք արտոնագիր են ստանում իրենց հանձնաժողովի կողմից, իսկ 7 հեռուստառադիոընկերություն գործում է առանց լիցենզիայի, քանի որ իրենց կապուղի տրամադրելը ամրագրված է օրենքներով և միջպետական ծրագրերով։ 100-ից 35-ը վերգետնյա հեռարձակողներ են, որոնք ստացել են սահմանափակ ռեսուրսից օգտվելու արտոնագիր և հեռարձակվում են թվային տիրույթում. կան նաև 65 կաբելային օպերատորներ, որոնից 23-ը թվային տիրույթում են հեռարձարկվում»,- հարողումից ներկայացրեց Հակոբյանը։
Նա նշեց, որ 2018 թվականի մայիս ամսից իսպառ վերացվեց այլ կենտրոնների կողմից կարգավորված գործունեությունը, ավելի հստակ՝ կոշտ միջամտությունը հեռուստառադիոընկերությունների և խմբագրական, և ֆինանսական, և կադրային քաղաքականությանը և մայիսից ոլորտի միակ կարգավորողը ՀՌԱՀ-ն է։
«Հաշվետու տարում հանձնաժողովը տվել է ընդհանուր առմամբ հաղորդումների 1520 թույլտվություն, իսկ ընդհանուր հեռուստածրագրերի թիվը մոտ 2000 է։ Եթե մի քանի տարի առաջ մշտադիտարկվում էր 70-80 հեռուստածրագրեր, այսօր մշտադիտարկման ենթակա է մոտ 1800 ծրագիր»,- հավելեց ՀՌԱՀ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին