Կառավարությունն ընդունել է ԼՀԿ առաջարկը՝ ՏՏ ոլորտի արտոնությունների հետ կապված
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լայն քննարկման են արժանացել, որի արդյունքում լրամշակվել են և նախագծում կատարվել են որոշակի խմբագրական ուղղումներ:
«Նաև նախագծից հանվել են օտարերկրյա պետություններում գրանցված կազմակերպությունների կողմից ՀՀ-ում հիմնադրված ՏՏ ոլորտի դուստր ընկերություն ներին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ բացի հավաստագրմած ներկայացրած ընկերությունների ցանկից, հրապարակման է ենթակա հավաստագիր ստանալու համար դիմումով դիմած, սակայն մերժում ստացած ընկերությունների ցանկը»,- ներկայացրեց նախարարը:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ տեղեկացրեց, նախագծի վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել թե «Լուսավոր Հայաստան», թե «Իմ քայլը» խմբակցությունների կողմից, որոնք ընունվել են։
Այնուհետև իր ելությում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ողջունելի համարեց այն փաստը, որ կառավարությունը լսեց իրենց միջոցով բարձրաձայնված քաղաքացիների ձայները։
«Ի վերջո որոշվեց հանել օրենքից այն խնդրահարույց դրույթը, որի մասին մտահոգություն էին հայտնում և ոլորտի ներկայացուցիչները, և մենք էինք այս ամբիոնից բարձրաձայնում. խոսքը՝ օտարերկրյա դուստր կազմակերպություններին այստեղ նույն արտոնություններ տալն էր, ինչ տեղական սկսնակ ընկերություններին»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը ցավով նշեց, որ իրենց մյուս առաջարկը մերժվեց, որը վերաբերում էր ժամկետին, բայց չնայած դրան, իրենք բնականաբար կողմ են քվեարկելու նախագծին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում