Արարատ Միրզոյանն ի վերջո կանխիկով է գնել հեռուստացույցը
Խորհրդարանում այսօր լրագրողները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին նրա ապառիկներից, վարկերից ու հեռուստացույց գնելուց։
«Ես ապառիկներ ու վարկեր ունեի, հիմա էլ ունեմ։ Իմ հաշվին կալանք էր դրվել, որովհետև ոչ ճիշտ վայրում մեքենան կայանելու համար տուգանք էր եկել, որին ժամանակին չէի հետևել, վճարել, և ԴԱՀԿ-ն արել էր այն, ինչ պետք է աներ, բայց տուգանքն արդեն վճարել եմ»,- հայտնեց նա:
Լրագրողի հարցին, թե կանխիկ այդքան գումար չունեի՞ք, որ փորձում էիք ապառիկով հեռուստացույց գնել, աշխատավարձը բավակա՞ն չէր, Միրզոյանը պատասխանեց. «Մարդիկ աշխարհում այդպես են անում, կանխիկ գումարով չեն առնում որևէ իր, առնում են ապառիկով: Իսկապես այդպես հարմար է, նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուստացույց առնել։ Եթե շատ հետաքրքիր է, ապա կարող եմ ասել, որ ի վերջո ստիպված եղա կանխիկով գնել հեռուստացույցը։ Տուգանքը վճարել եմ ու բացարձակապես վատ վարկային պատմություն չունեմ»:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ԱԺ-ում քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը նշել է, որ գնացել էր վարկով հեռուստացույց վերցնելու, բայց իր հաշվին հարկադիրի դրած կալանքի պատճառով չէր կարողացել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին