Շվեդիայի հետախուզվող քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում
Շաբաթ առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ Ռ.-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ զննության ընթացքում վերջինիս ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց