Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել
Վրաստանի Պանկիսի կիրճում իրավապահների ու տեղի բնակիչների միջև բախումներից հետո բուժօգնության կարիք է ունեցել ավելի քան 40 մարդ, այդ թվում նաև հատուկ ջոկատայիններ։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Պանկիսի կիրճի բնակիչները կիրակի բողոքել են ՀԷԿ-ի կառուցման դեմ, նրանք հավաքվել են Ախմետի շրջանի գյուղում, որպեսզի խոչընդոտեն Խադորի-3 փոքր ՀԷԿ-ի շինարարությանը։ Դեպքի վայր է եկել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան և բնակչության հետ մեկ ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել, որ որոշակի համաձայնության հասել են։ Նախարարի խոսքով, շինարարական ընկերությունը կշարունակի խորհրդակցությունները բնակիչների հետ և եթե նրանց շուրջ 90 տոկոսը համաձայն կլինի, ապա ՀԷԿ-ի շինարարությունը կշարունակվի։
Գախարիան նաև հաղորդել է, որ հատուկ ջոկատայինները լքում են կիրճի տարածքը, սակայն ոստիկանությունը կշարունակի պարեկությունը՝ անվտանգության ու կարգուկանոնի ապահովման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին