Որևիցե երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. ԱԺ փոխնախագահ
«Ինչպես մենք չենք խառնվում որևիցե այլ երկրի ներքին գործերին, այնպես էլ ՀՀ ներքին գործերին այլ չպիտի խառնվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով վարչապետի կոչին՝ ուղղված ՀՀ-ում ռուսական որոշ լրատվամիջոցներին։
Լրագրողների դիտարկմանն, թե հատկապես դա վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ցուցաբերած դիրքորոշմանը՝ նա ասաց. «Միայն կարող եմ երկրորդել վարչապետի ասածին»։
Լրագրողի ճշտող հարցին, թե «կա՞ սատարում Ռուսաստանի կողմից Քոչարյանին», նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ «ՌԴ կողմից սատարում» արտահայտությունը ճիշտ է: Դա ՀՀ ներքին գործերն են: Կարծում եմ՝ այդ ուղերձը բազմիցս արվել է և հետևություններ մեր գործընկերները կանեն։ Միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ ՌԴ իր գործընկերների հետ մասնավոր զրույցների ժամանակ ստացած տպավորություններից կարող եմ պնդել, որ կոնկրետ նշված նյութի հետ կապված միանշանակ վերաբերմունք և տրամադրվածություն չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Շատ շուտով սպասում ենք ՌԴ վարչապետի այցին Հայաստան. Կոպիրկին
- Փաշինյան. Կարծում եմ, ռուսական հեռուստատեսությունները համապատասխան հետևություններ անեն