Հասարակություն 13:01 23/04/2019 Հայաստան

Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց օրակարգում ընդգրկված 16-րդ հարցը՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը, քննարկել ավելի շուտ:

«Առաջարկում եմ այս նախագիծը տեղափոխել 2-րդ հարցի տեղը: Հասկանում եմ, թե ինչու է այն վերջում դրվել, որ բոլորս հոգնած լինենք, ԶԼՄ-ներն էլ այստեղ չեն լինի, ուստի առաջարկում եմ հարցը տեղափոխել: Սա գլոբալ հարց է և պետք է լուրջ քննարկել»,- ասաց Միքայել Մանրիկյանը:

Հայկ Մարությանն էլ նշեց, որ ինքը երբեք չի հոգնում, եթե մարդիկ հոգնում են և սխալ որոշումներ են կայացնում, ապա նիստը պետք է դադարեցնել. «Ինձ համար բոլոր հարցերն էլ հավասարազոր կարևոր են: Եթե մենք գտնում ենք, որ հոգնած ենք լինելու և պետք է սխալ որոշում կայացնենք, եկեք ընդհանրապես նիստը տեղափոխենք ուրիշ օր»:

Հարցը դրվեց քվեարկության և մերժվեց:

Միքայել Մանրիկյանն օգտվելով խմբակցության ղեկավարի լիազորությունից՝ արտահերթ ելույթով հանդես եկավ: Նա նշեց՝  կանխատեսելի էր, որ առաջարկը չէր ընդունվելու:

«Պարոն քաղաքապետ, Ձեր անձի հանդեպ ունեմ խորին հարգանք, բայց Ձեր ղեկավարման առաջին օրը նշեցիք, որ բոլորս մի մարմին ենք և համատեղ ուժերով կյանքի ենք կոչելու երևանցիների բոլոր խնդիրները: Ցավոք, դրանք եղան լոկ խոսքեր: Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, շատ անհարգալից վերաբերմունք էր ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունների հանդեպ: Փաստացի, երբ Դուք նեղն եք ընկնում, դիմում եք երեք խմբակցություններին, կոչ եք անում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, լուծել որոշակի խնդիրներ: Խոսքը վերաբերում  է Բուզանդի մասնաշենքին: Հիմա ինչն է Ձեզ ստիպել, որ «Կամազների» գնման նախագիծը կառավարություն ներկայացնելուց առաջ նախօրոք դրա մասին չեք տեղեկացրել ընդդիմադիր երկու խմբակցություններին: Չնայած, իմ գործընկերը նշեց, որ անգամ «Իմ քայլը» խմբակցությունից 4-5 հոգի է տեղյակ եղել դրանից: Քաղաքապետարանի գործադիր մարմինը պարտավոր է բոլոր քայլերի մասին տեղեկացնել ավագանու բոլոր անդամներին: Քաղաքապետարանի գերագույն մարմինը ավագանին է: Իսկ ո՞վ է ասել, որ 24 «Կամազ» պետք է լինի, այլ ոչ 15 կամ 30: Դուք ունե՞ք համապատասխան մոնիտորինգ: Համոզված եմ՝ չունեք: Դուք ունե՞ք ծրագիր, եթե ունեք, բերեք բոլորով քննարկենք»,- ասաց նա:

Միքայել Մանրիկյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ քաղաքապետն արհամարհել է  երկու ընդդիմադիր խմբակցություններին: Նա նշեց, որ եթե քաղաքապետը համամիտ չէ իր տեսակետի հետ, ապա առաջարկում է նիստից հետո լրագրողների ներկայությամբ բանավիճել:

«Ինձ թվում է ժամանակաշրջանը մի փոքր շփոթել եք, հիմա ընտրություններ չեն, նախընտրական պայքար չի, ինչ բանավեճի մասին է խոսքը: Բոլորն ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Եթե Դուք նշեք մի կետ ավագանու կանոնակարգում, որ քաղաքապետարանը պարտավոր է բոլոր իր գործողությունների մասին տեղյակ պահել ավագանուն, ես Ձեզ հետ կհամաձայնեմ»,- արձագանքեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ տենդերը հայտարարվել է փետրվարին. «Ամբողջ աշխարհը գիտի, որ 24 մեքենա մրցույթի են հանվել, որ գնում կատարենք: Ինչի մասին է խոսքը, նոր եք իմացե՞լ: Կառավարության նիստում ընդամենը խնդրել ենք, որ այդ 24-ից մի քանիսը շուտ բերենք»:

Միքայել Մանիկյանն ասաց, որ եթե չունեն աղբահանության ծրագիր, ինչի հիման վրա են մեքենաները բերում: «Ես պահանջում եմ բացահայտել քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի նամակագրությունը, եթե չբացահայտվի, մեզ մոտ կլինեն կասկածներ սև գործունեությունների մասին»,- նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Հայկ Մարությանն էլ անդրադառնալով Բուզանդի թեմային՝  ընդգծեց, որ ինքն ընդհանրապես նեղը չի ընկել:

«Վստահեցնում եմ Ձեզ, որ ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու: Իսկ եթե ավագանին ուզում է իմ կողքին լինել, որ միասին լավ գործեր անենք, ես միշտ պատրաստ եմ, իսկ եթե չի ուզում, ես չեմ կարող ստիպել: Այո՛, մեր  խմբակցության ավագանու անդամներն էլ տեղյակ չեն այն գործերից, որն անում է քաղաքապետարանը: Այսպիսի կետ չկա, որ մենք պարտավոր ենք ամեն մի քայլը տեղեկացնել: Դա աբսուրդ կլինի», - ասաց Հայկ Մարությանը:

Նա նաև նշեց, որ իրենք թափանցիկ են աշխատում. «Ամեն ինչ արվում է մաքսիմալ թափանցիկ: Չգիտեմ, թե էլ ինչ պետք է անենք, մնում է քաղաքապետարանի պատերը ապակուց լինի, որ երևա ոնց ենք շարժվում: Միայն կարելի է զուգարանի պատերը ապակուց չանել, եթե դեմ չեք»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}