Նաիրա Զոհրաբյանը մասնակցում էր Երևանի ավագանու նիստին
Երևանի ավագանու այսօրվա նիստին ներկա էին նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան և Միքայել Մելքումյանը։
«Մեր մասնակցության մեջ որևէ ինտրիգ չկա, ենթատեքստ չկա, որևէ հատուկ հարց չկա։ Պարզապես ԱԺ-ում այսօր նիստը շուտ ավարտվեց և մենք եկանք մասնակցելու ավագանու նիստին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարիա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Երևանում առկա բազմաթիվ խնդիրներւից որոշները ներառված էին նիստի օրակարգում, մասնավորապես՝ աղբահանության հարցը, այդ պատճառով էլ եկել է մասնակցելու նիստին, ինչը թույլատրված է պատգամավորներին։
«Երևանում աղբահանության հարցը դարձել է աղետալի, աղբի մեջ կորած է: Մենք չենք ուզում, որ Երևանը դառնա աղբաքաղաք, մենք ուզում ենք կոնկրետ, լուրջ, հստակ և որքան հնարավոր է արագ ու օպերատիվ լուծումներ»,- ասաց պատգամավոր։
Նա նշեց, որ այսուհետ պարբերաբար մասնակցելու է Երևանի ավագանու նիստերին։
Հարակից հրապարակումներ`
- Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին
- Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ