Պորոշենկոն կրկին կփորձի
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նախօրեին նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում նա հայտարարել է, որ նախատեսում է հաջորդ ընտրություններում, որոնք կայանալու են հինգ տարի անց, դառնալ Ուկրաինայի նախագահ։
Ավելի վաղ Պորոշենկոն մեկնաբանելով իր պարտությունը ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից։ Նրա շտաբից հայտնել են, որ գործող նախագահը պատրաստվում է հաղթել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում և դառնալ ընդդիմություն։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելենսկին։ Ապրիլի 30-ին կհայտարարվեն ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Գործող նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է դրանից հետո 30 օրվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը
- Զելենսկին չի ընդունել Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի շնորհավորանքը
- Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին
- Զելենսկուն հրավիրել են Ղրիմ
- Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին` հաղթանակի առթիվ
- Ուկրաինայում հաղթել է Վլադիմիր Զելենսկին