«Սանիթեք»-ը՝ ապրիլի 24-ի աշխատանքային ռեժիմի մասին
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է.
«Ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում»։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ
- Ապրիլի 24-ին մի քանի փողոցներում երթևեկությունը կարգելվի
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ