Հասարակություն 18:52 23/04/2019

Թարգեք այդ մշակույթը, ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունից ժառանգություն է. Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստում հայտարարեց, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշման նախագիծը միտված է նրան, որ շուտով Երևանը դառնալու է աղբահանության երկրորդ օպերատոր:

Նրա խոսքով՝  դեռևս 2016 թվականին Եվրոպական ներդրումային բանկն ուսումնասիրություններ է իրականացրել՝ հստակ ընդգծելով, որ Նուբարաշենի աղբավայրը ի վիճակն աղետալի է: Բացի այդ, ըստ նրա, Երևանում կա խնդիր աղբամանների կոտրման ու այրման հետ, որոնց մի մասը կոտրվել է հենց հեղափոխության ընթացքում:

«Այսօր էլ շարունակում են աղբամաններ կոտրել,  այսինքն, խնդիրներ ունեցող մարդը  կարող է գիշերով դուրս գալ ու այրել մի քանի աղբաման ու դա կրի պարբերական բնույթ: Քաղաքապետարանը պե՞տք է որևէ մեկին սաստի այդ աղբամանները կոտրելու կամ այրելու համար, թե դա մասնավոր գույք է, համայնքի ենթակայության տակ չէ: Երբ վաղը դուք կունենանք այդ աղբամանները՝ դողդողալով պահելու եք: Սա համայնքի կողմից թափթփված վերաբերմունք է»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջինն է բարձրաձայնել «Սանիթեք»-ի  թերացումների մասին:

«Հիմա վեց ամիս շարունակ բանակցել եք «Սանիթեք»-ի հետ, Դուք անընդհատ շեշտել եք, որ քննարկումների փուլում եք: Ինչի՞ մասին եք քննարկել: Հրապարակեք, թե ինչի՞ մասին են քննարկումները, ես չեմ կարող մեկ ամիս սպասել, որ ինչ-որ մեկը բարեհաճի ինձ պատասխանել»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմելով նրան՝  ասաց, որ որն էր նրա հարցը: «Խնդրում եմ լղոզելու մեխանիզմը չշարունակեք»,- արձագանքեց Թեհմինա Վարդանյանը, սակայն քաղաքապետը նորից կրկնեց. «Մեկ հարց տվեք պատասխանեմ»:

Դրանից հետո «Լույս» խմբակցության անդամը լրագրողներին կոչ արեց ֆիքսել, որ քաղաքապետը խուսափում է պատասխաններից, ինչն առաջացրեց քաղաքապետի, «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների ծիծաղը:

«Այստեղ իրոնիայի բան չկա, դուրս եկեք այս մանկապարտեզի տարիքից, հարգելի գործընկերներ»,-ասաց Թեհիմա Վարդանյանը:

 Նա նշեց, որ  ավագանու անդամը մեկ հարցի իրավունք ունի և  հորդորեց հասկանալի ձևակերպել հարցը:

«2,3,4, 5 լղոզված հարց եք տալիս, մարդ չգիտի՝ որին պատասխանի: Նորից եմ ասում, որ բոլոր պրոցեսները թափանցիկ են, և մեր հանրությունը գիտի: Դուք չէ, որ դրա մասին պետք է տեղեկացնեք, հանրությունը շատ խելացի է և հասկանում է ամեն ինչ»,-ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով աղբավայրին՝ Հայկ Մարությանը նշեց, որ նոր աղբավայր են կառուցում, դա մեծ ծրագիր է՝ 26 մլն եվրոյի չափով, որից 10 մլն-ը դրամաշնորհ է. «Ինչ վերաբերում է աղբահանությանը, մենք գնում ենք նրան, որ աղբահանության հարցը լուծվի: Ցավոք սրտի, երբ նոր ավագանու կազմը հաստատվեց, Երևանն արդեն մեծ խնդիրներ ուներ, որոնք սահմաններից անցել են: Մենք սա ստացել ենք որպես ժառանգություն և լուծումը տալիս ենք, բոլոր մանրուքները հաշվի առնելով գնում ենք խնդիրների լուծմանը»:

Ինչ վերաբերում է աղբամաններին, քաղաքապետն ասաց, որ դրանց անվտանգությունն ապահովելը ոստիկանության գործառույթն է:

Նա նաև նշեց՝  եթե Թեհմինա Վարդանյանը ելույթ ունենար դատարանում, ապա  մարդիկ կմտածեին, որ նա «Սանիթեքի» ներկայացուցիչն է և պաշտպանում է իրենց շահերը:

«Ի՞նչ է նշանակում «Սանիթեք»-ի իրավաբանն եք, պաշտպանն եք, ես Ձեզ թույլ չեմ տվել ինձ նման բանում մեղադրել, ասեք՝ ինչի՞ մասին է եղել Ձեր քննարկումները, բանակցությունները «Սանիթեք»-ի հետ: Թարգեք այդ մշակույթը, որ արդեն ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունից ժառանգություն է, մի քիչ ամոթ է, հերիք է, արդեն 7 ամիս է քաղաքային իշխանություն եք, մի բան էլ Դուք արեք»,- արձագանքեց Թեհմինա Վարդանյանը:

Հայկ Մարությանը նրան կրկին կոչ արեց մնալ կոռեկտության սահմաններում:

Նշենք նաև, որ Երևանի ավագանին ընդունեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշումը: Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:51
Երբ հանդիպում են երկու հայտնիներ
Արա, դե վեր կաց էլի, ամոթ ա. ՀՀԿ տատին՝ Գասպարիին
Աղբյուր` Panorama.am
13:45
Մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումների լիցենզիայի համար պետտուրքի պարտավորությունների մասին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների...
Աղբյուր` Panorama.am
13:43
ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական...
Աղբյուր` Panorama.am
13:39
ԱԳ նախարար․ Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպումը օրակարգում կա ու միշտ եղել է
«Թրամփի ու Պոմպեոյի հետ մենք հանդիպում չենք ունեցել, դրանից մեր երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է։...
Աղբյուր` Panorama.am
13:31
Գնդեվազի նախկին ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու դեպքով հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ֆլանդրիայի ազգայնականները Թրամփին առաջարկել են 1 եվրոյով գնել Վալոնիան
Բելգիայի Ֆլանդրիա հատվածի «Նոր ֆլամանական դաշինք» ազգայնական կուսակցության երիտասարդական թևը նախօրեին թվիթերյան գրառում է կատարել ու...
Աղբյուր` Panorama.am
13:10
Ներքին Խնձորեսկը ճոճվող կամուրջ այցելող զբոսաշրջիկներին ցանկանում է գրավել նաև էկոմթերքով
Ներքին Խնձորեսկը ճոճվող կամուրջ այցելող հազարավոր զբոսաշրջիկներին կարող է գրավել նաև էկոմթերքով: Գյուղի չրանոցի շենքը գտնվում է քարուքանդ ու...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Հասա, մերոնք են»
Թորգոմ Նալբանդյանի այս ֆիլմը:հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ազատագրական գործողությունների ժամանակ տեղի ունեցած իրական...
Աղբյուր` Panorama.am
12:44
Թրամփն ասել է՝ ինչու չեղարկեց Դանիա այցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չեկավ չգնահատեց Գրենլանդիան գնելու իր գաղափարի մերժումը Դանիայի կողմից: Այս մասին գրում է Time-ը։ Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բեն Աֆլեքի եղբայրը ֆիլմ է նկարահանել առանց կանանց աշխարհի մասին
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի եղբայրը՝ ամերիկացի ռեժիսոր Քեյսի Աֆլեքը, նկարահանել է «Իմ կյանքի լույսը» ֆիլմը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:28
Samsung-ը օգոստոսի 23-ից 70 երկրներում սկսում է վաճառել Galaxy Note 10-ը
Samsung Electronics-ը վաղվանցի՝ օգոստոսի 23-ից, սկսում է վաճառել իր նոր սմարթֆոնը՝ Galaxy Note 10-ը 70 երկրներում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
12:23
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի «Սևան 2019» ամենամյա գավաթի առաջնություն
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում տարածել է Սևանում կայացած ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի «Սևան 2019»...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ
«Արգենտինահայերի մշակութային միությունը»  դատապարտել է Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա
Ամերիկացի դերասան Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա։ People-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ ռեժիսորն իր...
Աղբյուր` Panorama.am
11:58
Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G8 վերադարձնելու պայմանները: Այդ մասին գրում է Gazeta-ն։...
Աղբյուր` Panorama.am
11:45
Արցախում երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:43
Բրիտանացի 88 աշակերտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ միասին միաժամանակ դաշնամուր նվագելով
Քեմբրիջի աշակերտները  Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել`միասին միաժամանակ դաշնամուր նվագող մարդկանց ամենամեծ թվով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:27
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Կառավարությունը քննարկում է ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրոն դիմումատուին մաս-մաս վճարելու հնարավորությունը
Հայաստանը դեռևս չի վճարել «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»  ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրո սահմանված գումարը Երևանի Բուզանդի փողոցի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. ՍԱՏՄ
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Մուշում 15 օրով արգելել են հավաքներն ու ցույցերը
Թուրքիայի Հանրապետության Մուշի նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգի տարածքում 15 օր հավաքների և ցույցերի կազմակերպումն արգելելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Պոմպեո․ Իրանի միջուկային ծրագիրն ու գործողությունները սպառնալիք են Մերձավոր Արեւելքի համար
Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Իրանը մեծ սպառնալիք է Մերձավոր Արևելքի անվտանգությանն ու կայունությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի իր...
Աղբյուր` Panorama.am
11:04
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
ԱԻՆ-ից հայտնում են, որ շարունակվում են օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան»...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ
Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
10:46
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բացահայտվել է Մասիվցի Անդիկի սպանության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն կազատվի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
10:25
Կյանք և ազատություն
(Հայաստանի և Ղարաբաղի էքս-նախագահի ինքնակենսագրությունը)
Աղբյուր` Panorama.am
10:20
Պուտին. Ռուսաստանը չի ներխուժում Եվրոպայի խորհուրդ, եթե նրան այնտեղ չեն ցանկանում տեսնել
Ռուսաստանը և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) պետք է լինեն բաց և միասին լուծեն առաջացող խնդիրները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝...
Աղբյուր` Panorama.am
10:07
Սյունիքի մարզում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ
Շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: ԱԻՆ-ից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը
14:23 21/08/2019

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}