Քաղաքական 13:59 23/04/2019 Հայաստան

Կիրո Մանոյան. Այսօր արաբական որոշ երկրներում սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին

«Նախորդ և այս կառավարությունների բացթողումն այն է, որ  իրենց ծրագրերում չունեին Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում հասկացությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, չի կարելի 100 տարի անց խոսել ընդամենը ճանաչման, դատապարտման մասին։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  կապակցությամբ ընդունված Համահայական հռչակագրով ուրվագծվեց այն ընդհանուր պահանջների շրջանակը, որ ունի հայությունը, դրանից բացի անհրաժեշտ է, որպեսզի այդ ուրվագծումն ունենա իր շարունակությունը, մանրամասն թղթածրար պատրաստվի։ Աշխատանքը սկսվել է, սակայն բավարար թափով չի շարունակվել, այսօր էլ չի շարունակվում»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը։

Կ. Մանոյանի խոսքով, այսօր Հայոց ցեղասպանության փաստը ոչ մի լուրջ պետական կառույցի կողմից չի վիճարկվում, նույնիսկ  կարելի է ասել, որ Թուրքիան չի վիճարկում։

«Որակումը վիճարկում են, այսինքն՝ Ցեղասպանություն չի համարվում, բայց պետության կողմից հայությունը տեղահանվեց, դրա ընթացքում նաև կոտորածների ենթարկվեց, ոչ մի պետություն էլ չի վիճարկում։ Եթե կան մի քանի պետություններ, որոնք մերժում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացառապես անում են Թուրքիային չանհանգստացնելու համար»,- ասաց նա։

Կիրո Մանոյանի խոսքով, այսօր որոշ այլ շրջանակներ սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին, հատկապես արաբական որոշ երկրներում որոշ քաղաքական ուժեր սկսել են բարձրաձայնել այս փաստը։

Ի՞նչ սպասել այս տարի ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձից։ ՀՅԴ-ական գործիչը չգիտի, թե ինչ կասի, հատկապես, նրա խոսքով, Թրամփի պարագայում կանխագուշակելը բավականին դժվար է։

Իսկ ի՞նչ ակնկալել Թուրքիայից հարցին՝ ի պատասխան Կ. Մանոյանն ասաց. «Ոչ միայն Ցեղասապանության ճանաչման հարցով, ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցով մոտ ապագայում լավատես լինելու հիմք չկա։ Տարբեր  պատճառներով՝ Ադրբեջանի հետ հարաբեություններ և այլն, Թուրքիան մերժում է  Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, և հիմք չկա կարծելու, որ մոտ ապագայում դա կդառնա օրակարգային հարց կամ առաջնահերթությունների հարց, քանի որ բազմաթիվ այլ խնդիրներ ունեն, շահագրգռված չեն այս հարցով զբացվել»։

Նա նշեց, որ պետք է շարունակել Թուրքիայի հասարակության հետ աշխատանքները Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, այսօրվա հաղորդակցության միջոցները տալիս են այդ հնարավորությունը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Ջանգյուլումը՝ մայիսի 30-ին
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Հարության 40-րդ օրը նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Աղբյուր` Panorama.am
19:51
«Սպիտակ թևկապների» շարժումը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Նինոծմինդայում շուկա է կառուցվում
Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար և սանհանգույց:
Աղբյուր` Panorama.am
19:30
Արևմտյան քաղաքակրթության պատմության ամենահարուստ մարդը
Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատեր-միլիարդեր  Ջոն Ռոքֆելլերին (1839-1937 թթ.) անվանել...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
Սիրիական Հալեպը պատերազմից հետո վերադառնում է խաղաղ կյանքի,  տեղի արտադրողները վերսկսում են իրենց գործունեությունը։  Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  և Վարշավայի համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հռոմի պապն ու ֆուտբոլը
Վատիկան են ժամանել հինգ հազար երեխա, ֆուտբոլի սիրահարներ և համաշխարհային մակարդակի հայտնի խաղացողներ։
Աղբյուր` Panorama.am
18:33
Աբովյանի տուն-թանգարանում կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն որդեգրել է նոր քաղաքականություն։
Աղբյուր` Panorama.am
18:20
Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել
Մեկ շաբաթվա ընթացքում Էվերեստ լեռան վրա ութ մարդ է զոհվել։ The Sun-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վերջին տվյալներով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝  ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը...
Աղբյուր` Panorama.am
18:01
«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
Ներկայացման առաջնախաղը կկայանա այսօր։
Աղբյուր` Panorama.am
17:50
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,-...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԳՇ պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն նախօրեին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
16:43
«Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ավստրալիական ավիաընկերությունները չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները 14 չվերթ են չեղարկել ինդոնեզական Բալի կղզում ժայթքած Ագունգ հրաբուխի  պատճառով։ Ռիա նովոստիի, հաղորդմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ծառեր է հատել՝ տան ջեռուցման համար
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:01
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր...
Աղբյուր` Panorama.am
15:31
Թունյան. Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն հայտարարվածից մի քանի անգամ քիչ
Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Աղբյուր` Panorama.am
15:17
Կիրակի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի
Մայիսի 25-26-ը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: novayagazeta.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
14:44
Փորձագետը Հայաստանում այսօրվա կատարվածը շատ է նմանեցնում գորբաչովյան տարիներին
«Վտանգավոր միտք ունեմ, հուսով եմ, որ շատ չեն դատափետի ինձ դրա համար»։
Աղբյուր` Panorama.am
14:31
Դատարանը Թրամփին արգելել է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ պատ կառուցել
Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Reuters-ին հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
14:19
Փորձագետ. Յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար
«Ակնհայտ է, որ ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, այժմ շատ սուր է»,- ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊԲ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}