Քաղաքական 17:40 23/04/2019 Հայաստան

Հին խնդրի նոր դրսևորումները

Ազգային ժողովի քննարկումները գնալով աչքի են ընկնում ակտիվ բանավեճերով։ Դրանք շատ հաճախ ուղեկցվում են փոխադարձ մեղադրանքներով, երբեմն էլ՝ վեր են ածվում անձնավորված բնույթի լեզվակռվի։ Պատգամավորների շփման ոճը հաճախ ոչ միայն կենցաղային է և հեռու պառլամենտական մշակույթի նորմերից, այլև պարունակում է փողոցին բնորոշ քվազի-քրեական մշակութային տարրեր։ Ասել, թե երևույթը նոր է, ճիշտ չի լինի։ Նախկինում էլ հայկական խորհրդարանական քննարկումներն աչքի են ընկել վերը նշված խնդիրներոբավ։

Գործող խորհրդարանում առավել հիշարժանն այս առումով «Իմ քայլի» ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի բանավեճն էր։ Խորհրդարանական այդ էպիզոդը կարելի է վերնագրել՝  «Ո՞վ ես դու», ոչ թե այն պատճառով, որ պատգամավորները չեն ճանաչում մեկ-մեկու, այլ  որովհետև առարկայական փաստարկների բացակայության հետևանքով ստիպված են սեփական ճշմարտացիությունը հիմնավորել դիմացինի անցյալը՝ հատկապես քաղաքական կենսագրությունը կասկածի տակ առնելով։ Արդյունքում ստացվում է, որ խորհրդարանի մի մասը այնտեղ է Նիկոլ Փաշինյանի կամոք, մի ուրիշ մաս էլ՝ Գագիկ Ծառուկյանի կամոք։

Նախկինում էլ նույնն էր։ Նախորդ խորհրդարանում ևս բազմաթիվ էին մարդիկ, ովքեր ինքնուրույն չէին կարող ստանալ ցանկալի մանդատը, եթե չլիներ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կամքը։ Մինչդեռ այսօրվա իշխանությունները, թե նախկինում, թե հիմա կրկնում են, որ «նախկին գործելաոճն այլևս անընդունելի է», և իրենք եկել են նոր քաղաքական մշակույթ ու մոտեցումներ հաստատելու։ Լոզունգների ու արդյունքների այս անհամապատասխանությունն, իհարկե, չի նշանակում, որ նորերն իրենց խոստացած փոփոխություններին անել կամք չունեն։

Խնդիրն այն է, որ քաղաքական մշակույթի փոփոխությունն ու սոցիալական նորմերի ամրապնդումը միայն ցանկության և կամքի դաշտում չեն։ Առաքել Մովսիսյանին ու Սեյրան Սարոյանին Մխիթար Հայրապետյանով և Թագուհի Ղազարյանով փոխարինելը, կամ՝ յուրաքանչյուր երկու գործչի փոխատեղումը՝ անկախ նրանց կրթական ցենզից, տարիքից, սեռից և մնացած այլ հատկանիշներից, ինքնին չի երաշխավորելու քաղաքական մշակույթի փոփոխություն։ Քաղաքականությունը բազմաշերտ երևույթ է, որտեղ բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքեր՝ ինստիտուտներ, նորմեր, ավանդույթներ կան, որոնք իրենք են «թելադրում» քաղաքական դերակատարների վարքը, անգամ եթե նրանք դա չեն գիտակցում։

Գալով Ազգային ժողովի խնդրին՝ պետք է փաստել, որ քննարկումների որակը առավելապես կապված է քաղաքական ուժերի և մասնավորապես կուսակցությունների կայացվածության հետ։ Անկախ նրանից, թե հիշատակված պատգամավորներն ի վերջո ստացան «ո՞վ ես դու» հարցի պատասխանը, թե՝ ոչ, այնուամենայնիվ լայն հանրության համար այդ հարցի արդիականությունը ինչպես եղել, այնպես էլ մնում է։ Եվ նախկին և գործող խորհրդարանում ընդգրկված, ինչպես նաև արտախորհրդարանական կուսակցություններն ունեն կայանալու և խաղի միասնական կանոնների պայմաններում գործունեություն ծավալելու խնդիր։

Ժողովրդավարական քաղաքական համակարգերն աչքի են ընկնում կուսակցական բարձր ինստիտուցիոնալացմամբ, որը ենթադրում է կուսակցության կառուցվածքային ամրություն, գաղափարախոսական հստակություն, սոցիալական տարբեր խմբերի շահերի հավաքագրում ու ներկայացում, քաղաքական գործիչների սոցիալիզացիա և այլն։ Փորձագետները վստահ են, որ անկախությունից ի վեր հատկապես իշխանության եկած կուսակցություններն այս հարցերում այս կամ այն կերպ թերացել են։ Ինչո՞ւ են թերացել՝ այլ հարց է։ Սակայն իրողությունը հանգեցրել է այն բանին, որ ներկայումս քաղաքական դաշտում գործող շուրջ յոթ տասնյակ կուսակցություններից եզակիններն են, որոնք քիչ թե շատ ունեն գործող մարզային կառույցներ, հետևողական են իրենց ընտրազանգվածի շահերի ներկայացման մեջ, ունեն որոշակիորեն ձևակերպված գաղափարախոսություն և ունակ են քաղաքական գործիչների դարբնոց դառնալ։

Հայաստանյան կուսակցություններին բնորոշ խնդիրներն առավել ցայտուն են դառնում հատկապես այն կուսակցությունների համար, որոնք ստանձնում են իշխանությունը, քանի որ նրանք դառնում են քաղաքական որոշումների հիմնական պատասխանատուները։ Բացառություն չէր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ևս ստանձնեց իշխանությունն՝ առանց բավարար չափով պատրաստվածության։ Դեռևս մայիսին պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանի թիմը լուրջ կադրային խնդիրներ ունի։ Բացի կադրերից, կուսակցությունը և նրա բազմաթիվ անդամներ ձևակերպված ընդհանուր գաղափարախոսության, արժեքային կողմնորոշիչների խնդիր ունեն։

Մինչդեռ հենց դավանած գաղափարախոսության շրջանակներում պետք է պարզ դառնար քաղաքական գործչի արժեհամակարգը, հասարակական կյանքի կազմակերպման մոտեցումները, անցյալի և ապագայի նկատմաբ նրա պատկերացումները։ Այդ բացը իշխանական շատ գործիչների մոտ առայժմ փոխարինվում է հեղափոխական կարգախոսներով։ Հաճախ քաղաքական գործիչներն իրենց նույնականացնում են հեղափոխության հետ, համարում հաղթանակի մի մասը կամ՝ անգամ կերտող։ Հաշվի առնելով, որ նրանցից շատերը չունեն հարուստ քաղաքական կենսագրություն, երբեմն նույնիսկ՝ աշխատանքային որոշակի փորձ, հեղափոխությունը նրանց քաղաքական միակ կապիտալն է, նրանք կան որպես քաղաքական գործիչ, քանի որ տեղի է ունեցել հեղափոխություն։ (Նույն կերպ նախկին իշխանությունների շարքերում շատ էին մարդիկ, որոնց «ես»-ի անբաժան մասը ղարաբաղյան շարժումն ու պատերազմն էր)։

Հետևաբար, այն ամենն, ինչն այս կամ այն կերպ կազդի հեղափոխության կարևորության ընկալման վրա, ուղղակիորեն ազդելու է նաև հենց այդ գործիչների և կուսակցության ունեցած քաղաքական կապիտալի վրա։

Վերոնշյալ չափանիշների լույսի ներքո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս կայացման ճանապարհ պետք է անցնի։ Ճիշտ նույն կերպ՝ ճանապարհ ունեն անցնելու նաև մնացած կուսակցությունները։ Հետևողական կուսակցաշինությունը պետք է զուգակցվի նաև անդամների՝ սեփական քաղաքական կապիտալի կուտակմամբ։ Այսպես հնարավորություն կտրվի առավել կայացած և պրոֆեսիոնալ գործիչներով ներկայանալ հասարակությանը, որն իր հերթին կապահովի նաև քաղաքական դիսկուրսի ավելի որակյալ մակարդակ։

Այսպիսով՝ քաղաքական մշակույթը փոփոխելու համար միայն ցանկությունը և կամքը բավարար չեն։ Քաղաքական մշակույթը առաջին հերթին կրում են քաղաքական գործիչները։ Որպեսզի վերջիններս լինեն ժողովրդավարական մշակույթի կրողներ, անհրաժեշտ են քաղաքական գործիչների կայացման մեխանիզմներ։ Պատմական այս փուլում առավել էֆեկտիվ մեխանիզմներից կարևորագույնը բարձր ինստիտուցիոնալ մակարդակ ունեցող կուսակցություններն են։

Հովսեփ Բաբայան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Ջանգյուլումը՝ մայիսի 30-ին
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Հարության 40-րդ օրը նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Աղբյուր` Panorama.am
19:51
«Սպիտակ թևկապների» շարժումը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Նինոծմինդայում շուկա է կառուցվում
Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար և սանհանգույց:
Աղբյուր` Panorama.am
19:30
Արևմտյան քաղաքակրթության պատմության ամենահարուստ մարդը
Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատեր-միլիարդեր  Ջոն Ռոքֆելլերին (1839-1937 թթ.) անվանել...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
Սիրիական Հալեպը պատերազմից հետո վերադառնում է խաղաղ կյանքի,  տեղի արտադրողները վերսկսում են իրենց գործունեությունը։  Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  և Վարշավայի համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հռոմի պապն ու ֆուտբոլը
Վատիկան են ժամանել հինգ հազար երեխա, ֆուտբոլի սիրահարներ և համաշխարհային մակարդակի հայտնի խաղացողներ։
Աղբյուր` Panorama.am
18:33
Աբովյանի տուն-թանգարանում կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն որդեգրել է նոր քաղաքականություն։
Աղբյուր` Panorama.am
18:20
Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել
Մեկ շաբաթվա ընթացքում Էվերեստ լեռան վրա ութ մարդ է զոհվել։ The Sun-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վերջին տվյալներով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝  ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը...
Աղբյուր` Panorama.am
18:01
«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
Ներկայացման առաջնախաղը կկայանա այսօր։
Աղբյուր` Panorama.am
17:50
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,-...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԳՇ պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն նախօրեին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
16:43
«Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ավստրալիական ավիաընկերությունները չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները 14 չվերթ են չեղարկել ինդոնեզական Բալի կղզում ժայթքած Ագունգ հրաբուխի  պատճառով։ Ռիա նովոստիի, հաղորդմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ծառեր է հատել՝ տան ջեռուցման համար
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:01
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր...
Աղբյուր` Panorama.am
15:31
Թունյան. Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն հայտարարվածից մի քանի անգամ քիչ
Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Աղբյուր` Panorama.am
15:17
Կիրակի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի
Մայիսի 25-26-ը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: novayagazeta.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
14:44
Փորձագետը Հայաստանում այսօրվա կատարվածը շատ է նմանեցնում գորբաչովյան տարիներին
«Վտանգավոր միտք ունեմ, հուսով եմ, որ շատ չեն դատափետի ինձ դրա համար»։
Աղբյուր` Panorama.am
14:31
Դատարանը Թրամփին արգելել է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ պատ կառուցել
Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Reuters-ին հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
14:19
Փորձագետ. Յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար
«Ակնհայտ է, որ ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, այժմ շատ սուր է»,- ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊԲ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}