Մշակույթ 18:48 23/04/2019 Հայաստան

Նախարարության գրականության ոլորտի ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործում է 12 գրադարան, որոնք, ամփոփելով համայնքային գրադարանների պահանջարկը, նախարարություն են ներկայացնում «մերժված» և  «պահանջված» գրականության ցանկերը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ասել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանը՝ պատասխնելով հարցին, թե արդյոք մոնիթորինգ իրականացվում է ծախսերի արդյունավետությունը հասկանալու համար, արդյոք ճիշտ գրքերի վրա են գումարները ծախսվում։

«Մերժված են այն գրքերը, որոնք չկան գրադարաններում, իսկ պահանջված են այն գրքերը, որոնցից կա մեկ կամ երկու օրինակ, և այդ գրքերը ձեռք բերելու համար ընթերցողները ստիպված են երկար սպասել: Կա նաև երրորդ ցանկը, որը ձևավորում է նախարարությանը կից մասնագիտական խորհուրդը: Այդ ցանկում ընդգրկված գրքերը ճիշտ ներկայացնելով` նախարարությունը ստեղծում է առաջարկ, որի հիման վրա ձևավորվում է պահանջարկ»,-ասել է նա:

Նրա խոսքով, նախկինում նախարարությունը պետական պատվերով հրատարակում էր գրքեր, այսինքն՝ ամբողջությամբ ֆինանսավորում էր գրքերի հրատարակումը, ձեռք էր բերում ամբողջ տպաքանակը, իսկ հիմա հրատարակչությունները գրքերը լույս են ընծայում իրենց ֆինանսական միջոցներով և նախարարությունը ձեռք է բերում համապատասխան օրինակները: Այդպես նախարարությունն ավելի շատ միջոցներ է խնայում և կարողանում է ավելի շատ գրքեր գնել, հրատարակչություններն էլ ստիպված են լինում հրատարակել որակյալ գրքեր, հակառակ դեպքում նախարարությունը պարզապես չի գնի այդ գրքերը:

Ասուլիսին ներկա ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը խոսելով
նախարարության գրականության ոլորտի ծրագրերի մասին, ասել է, որ նախորդ տարիների համեմատ ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ։ Նրա խոսքով,  նախարարության իրականացրած «Պետական պատվերով» և «Աջակցությամբ» հիմնական ծրագրերը ենթարկվել են վերափոխումների:

«Գրահրատարակչության հիմնական ծրագիրը, որը պետական պատվերն է, ըստ էության, այժմ գործում է որպես «Գրքերի գնման» գործընթաց: Մշակույթի նախարարությունը նույն ընթացակարգով, այսինքն` խորհրդի հաստատմամբ մի շարք ուղղություններին համապատասխան գրքեր է գնում և դրանք անմիջապես բաշխում գրադարաններին: Այս պահին ընթացքի մեջ է 19 գրքի ձեռքբերման գործընթացը /հաստատված նախորդ տարեվերջին/, իսկ 2020 թ. ձեռքբերվող գրականության ցանկը պետք է հաստատվի հայտերի ընդունվելուց հետո, որի վերջնաժամկետը  ս. թ. մայիսի 1-ն է: Մյուս` «Գրականության աջակցություն» ծրագրի նոր փոխակերպումը «Ստեղծագործողների և հետազոտողների աջակցություն» դրամաշնորհային ծրագիրն է: Այս ծրագրով մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին տրվում է աջակցություն` 1 մլն դրամ, որի նպատակն է խթանել մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, ինչն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը»,- ասել է Վահե Բուդումյանը:

Խոսելով «Համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններ» ուղղության մասին՝ Ա. Սարգսյանը նշել է, որ կազմվել է հուշարար ցանկ, որտեղ ներառվել են համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, պատմագրական կարևոր երկեր, որոնք դարերի ընթացքում ստեղծվել են, բայց մինչ օրս տարբեր պատճառներով արևելահայերեն չեն թարգմանվել:

«Նախարարությունը կազմել է հուշարար ցանկ, որը ոչ թե պարտադիր է, այլ` խրախուսելի. այդ ցանկից թարգմանիչները կարող են ընտրել երկեր ու ներկայացնել նախարարության դրամաշնորհային ծրագրին` մինչև մայիսի 1-ը, ստանալ մինչև մեկ միլիոն դրամ դրամաշնորհ, թարգմանել` պարտավորվելով 2021 թվականին հրատարակել այս կամ այն ստեղծագործությունը, որևէ հրատարակչության միջոցով»,- ասել է Ա. Սարգսյանը:

Նրա խոսքով, «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով աջակցություն է տրվում արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունն աշխարհին ճանաչելի դարձնելն է: Նախորդ տարի 15 գրքի օտարալեզու հրատարակությունների համար արդեն կնքվել են պայմանագրեր, իսկ այս տարի` 5 գրքի հրատարակման պայմանագիր, այդ թվում՝ Կոմիտասի «Նամակները» (անգլերեն), Հ. Թումանյանի «Հեքիաթները» (գերմաներեն, հոլանդերեն), «Հայ ժամանակակից արձակի անթոլոգիա» (շվեդերեն) և այլ գրքեր:   



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Ջանգյուլումը՝ մայիսի 30-ին
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Հարության 40-րդ օրը նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Աղբյուր` Panorama.am
19:51
«Սպիտակ թևկապների» շարժումը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Նինոծմինդայում շուկա է կառուցվում
Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար և սանհանգույց:
Աղբյուր` Panorama.am
19:30
Արևմտյան քաղաքակրթության պատմության ամենահարուստ մարդը
Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատեր-միլիարդեր  Ջոն Ռոքֆելլերին (1839-1937 թթ.) անվանել...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
Սիրիական Հալեպը պատերազմից հետո վերադառնում է խաղաղ կյանքի,  տեղի արտադրողները վերսկսում են իրենց գործունեությունը։  Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  և Վարշավայի համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հռոմի պապն ու ֆուտբոլը
Վատիկան են ժամանել հինգ հազար երեխա, ֆուտբոլի սիրահարներ և համաշխարհային մակարդակի հայտնի խաղացողներ։
Աղբյուր` Panorama.am
18:33
Աբովյանի տուն-թանգարանում կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն որդեգրել է նոր քաղաքականություն։
Աղբյուր` Panorama.am
18:20
Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել
Մեկ շաբաթվա ընթացքում Էվերեստ լեռան վրա ութ մարդ է զոհվել։ The Sun-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վերջին տվյալներով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝  ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը...
Աղբյուր` Panorama.am
18:01
«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
Ներկայացման առաջնախաղը կկայանա այսօր։
Աղբյուր` Panorama.am
17:50
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,-...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԳՇ պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն նախօրեին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
16:43
«Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ավստրալիական ավիաընկերությունները չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները 14 չվերթ են չեղարկել ինդոնեզական Բալի կղզում ժայթքած Ագունգ հրաբուխի  պատճառով։ Ռիա նովոստիի, հաղորդմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ծառեր է հատել՝ տան ջեռուցման համար
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:01
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր...
Աղբյուր` Panorama.am
15:31
Թունյան. Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն հայտարարվածից մի քանի անգամ քիչ
Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Աղբյուր` Panorama.am
15:17
Կիրակի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի
Մայիսի 25-26-ը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: novayagazeta.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
14:44
Փորձագետը Հայաստանում այսօրվա կատարվածը շատ է նմանեցնում գորբաչովյան տարիներին
«Վտանգավոր միտք ունեմ, հուսով եմ, որ շատ չեն դատափետի ինձ դրա համար»։
Աղբյուր` Panorama.am
14:31
Դատարանը Թրամփին արգելել է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ պատ կառուցել
Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Reuters-ին հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
14:19
Փորձագետ. Յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար
«Ակնհայտ է, որ ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, այժմ շատ սուր է»,- ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊԲ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}