Հայաստանում ռուսական ավիաբազան վերազինվում է Су-30СМ կործանիչներով
Հայաստանում «Էրեբունի» ռուսական ավիաբազայում МиГ-29 ինքնաթիռներին կփոխարինեն Су-30СМ կործանիչները։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է մատակարարել 18 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնել է Tass գործակալության աղբյուրը։
«Су-30СМ կործանիչներով ավիաբազայի վերազինումը նախատեսվում է սկսել հաջորդ տարի: Ինքնաթիռների տրամադրումը կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականներին», - ասել է գործակալության աղբյուրը:
Աղբյուրի խոսքերով, ավիաբազայի թարմացումը նախատեսվում է երկու փուլով, որպեսզի չխոչընդոտվի առաջադրանքների կատարումը, քանի որ անձնակազմը պետք է անցնի նոր մեքենաների օգտագործման վերապատրաստման ծրագիր։
Նշվում է, որ ավելի վաղ Մոսկվան և Երևանը պայմանագիր էին կնքել 4 Су-30СМ կործանիչի ձեռքբերման վերաբերյալ, որը Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին:
Ինչպես հայտնի էր դարձել «Կոմերսանտին», ՀԱՊԿ-ի դաշնակիցի հետ գործարքի իրականացման համար ռուսաստանյան կողմը լուրջ զիջումներ էր կատարել. նրանք ոչ միայն վարկ են հատկացրել, այլև վաճառել են ինքնաթիռը ռուսական ներքին, այլ ոչ թե արտահանման գներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում