Խորհրդարանն ընդունեց մի շարք օրինագծեր
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» , «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Մարտի 1-ի տուժածներին աջակցություն տալու օրինագիծը
- Նախատեսվում է գների աճ` ԵԱՏՄ տարածաշրջանից դուրս մեքենաների ներկրման հետ կապված. փոխնախարար
- Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման հարցով բանակցում է մի շարք երկրների հետ. փոխնախարար
- Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փակել թրաֆիքինգի օջախներ հանդիսացող մերսման սրահները
- Կառավարությունն ընդունել է ԼՀԿ առաջարկը՝ ՏՏ ոլորտի արտոնությունների հետ կապված