Հասարակություն 14:39 23/04/2019 Հայաստան

Դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ. Դավիթ Խաժակյանը՝ Երևանի քաղաքապետին

«Աղբահանության հարցում Դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ, դրա համար էլ կառավարությունը միջամտեց այդ գործին»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով հրատապության  ռեժիմով նիստի օրակարգ  մտած աղբահանության հարցին:

Հիշեցնենք, որ այդ հարցին անդրադարձել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

«Մեր խմբակցությունը կիսում է մեր գործընկերոջ դիտարկումը: Քննարկվեց մի բան, որ ինչպես Դուք եք ասում, ամբողջ աշխարհը գիտեր, բայց հրատապության  ռեժիմով օրակարգ մտավ աղբահանության մասին հարցը: Հաճախ մեզ՝ ընդդիմադիր ներկայացուցիչներին,  երբ առարկություններ ենք ներկայացնում, ասում են՝ չեք թողնում այս գործն այսպես անենք, չեք ուզում որ այդ հարցը լուծվի, խոչընդոտում եք։ Բնականաբար, կան հարցեր, որոնք ավելի մանրամասն քննարկվել են, բայց ես ուզում եմ 3 հասցե ասել. Արցախի 4-րդ նրբանցքի 8 և 10, Արզումանյան 10 և 17, Նազարբեկյան 48։ Այս հասցեների հետ կապված հարց է հնչել և մենք ակնկալել ենք Ձեր հետևողականությունը այս խնդիրների լուծման կապակցությամբ։ 6 ամիս անցել է, մենք ձեզնից լսում ենք միայն դիտարկումներ, որ շուտով կլինի, համաձայնությունը ձեռք ենք բերել, բայց այդ  վթարային շենքերը շարունակում են նույն վիճակում մնալ»,- ասաց  Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ եթե վթարային շենքերչի բնակիչները համաձայն չեն քաղաքապետարանի առաջարկություններին, դա չի նշանակում, որ նրանց պետք է թողնել «փլատակների» տակ:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ նախորդ իշխանությունների ժամանակ մարդիկ ասում էին, որ եթե կոռուպցիա չլինի, այդ իշխանությունները չլինեն, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Ըստ նրա՝  կոռուպցիան ծանրաքարշ արգելակ է քաղաքի զարգացման համար, սակայն վերջինիս հաղթահարումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է քաղաքի զարգացման համար։

«Այսօրվա խնդիրները բխում են նախորդ  ընտրությունների տրամաբանությունից, քանի որ ընտրությունները վերածվեցին սևի ու սպիտակի, խորհրդարանն արձակելու մանդատի ընտրությունների, որի արդյունքում ձևավորվեց 57 հոգանոց խմբակցություն։ Հետագայում խորհրդարանն արձակվեց, ընտրվեց նոր խորհրդարան, իսկ քաղաքը մնաց այն քաղաքային իշխանության հույսին, որը ձևավորվեց որպես կողմնակի էֆեկտ խորհրդարանի արձակման գործընթացին», - ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը:

Ըստ նրա՝ նախընտրական շրջանի այդ հռետորաբանությունը վարչապետ  Նիկոլ Փաշինյանի ընտրած բանաձևն էր, որը կյանքի կոչվեց սեպտեմբերի 23-ի ընտրություններին:

«Բայց ամեն ինչ իր գինն ունի։ Երբ փորձում ես ամեն ինչ ստանալ շատ և միանգամից, խնդիրներ են առաջանում։ Եվ այդ գինը մենք տեսանք օրեր առաջ կառավարության նիստում, երբ շուրջ 40 րոպե քննարկվում էր մի հարցը, որը բացառապես քաղաքային իշխանության տիրույթում է:  6 ամիս անց արձանագրում ենք, որ աղբահանության հարցում  Դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ, դրա համար էլ կառավարությունը միջամտեց այդ գործին: Եթե 6 ամիս հետո միայն մեկնարկ ենք տալիս այդ հարցի լուծման, մենք խնդիր ունենք այդ տրամաբանության հետ»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը:

«Լույս» խմբակցության ղեկավարը նշեց, որ քաղաքային իշխանությունները ձախողվել են նաև համայնքային տուրքերի դրույքաչափերի հավաքագրման հարցում:

«Մի շարք համայնքային տուրքերի դրույքաչափեր մի քանի ամիս առաջ բարձրացվեցին, որին մենք դեմ էինք: Դրանք բարձրացվեցին այն հիմնավորմամբ, որ պետք է մեծացվեն բյուջետային մուտքերը, որպեսզի նաև քաղաքի հնարավորությունները մեծանան: Տեղեկացնում եմ Ձեզ, որ քաղաքապետարանը թերհավաքագրել է համայնքի եկամուտներն առաջին եռամսյակի համար: Առավել ապշեցուցիչ է, որ առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 50 մլն դրամ պակաս՝ նախորդ տարվա համեմատ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ տուրքերը բարձրացնում են՝ ավելի շատ գումար հավաքելու ակնկալիքով, բայց վերջում պարզվում է, որ ավելի քիչ գումար է հավաքվել:

Ըստ նրա՝ եթե հավաքագրման տեմպերը այդպես շարունակվեն, ապա չեն կարողանալու բյուջեն պատշաճ կերպով կատարել:

Դավիթ Խաժակյանը նշեց նաև, որ իրական ցուցանիշները քողարկելու նպատակով Երևանի քաղաքապետը մարտի 29-ին կայացրել է որոշում՝ ակնկալվող դրամական մուտքը 145 մլն դրամով նվազեցնելու վերաբերյալ, որպեսզի վերջում ասեն, թե բյուջեն 100%-ով կատարվել է:
Նրա խոսքով՝ այս թերհավաքագրումը քաղաքի համար խնդիրներ է առաջացնելու, չեն լուծվելու մի շարք խնդիրներ:

Արձագանքելով Դավիթ Խաժակյանի ելույթին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը միայն ասաց. «Ես ձեզ հետ համաձայն չեմ, պարոն Խաժակյան, անցնենք առաջ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}