Ստամբուլում փլուզվել է 4 հարկանի բնակելի շենքը
Նախօրեին՝ ապրիլի 22-ին, Ստամբուլի թաղամասերից մեկում փլուզվել է չորս հարկանի բնակելի շենքը, բնակիչներից ոչ ոք չի տուժել: Այս մասին ասվում է Ստամբուլի նահանգապետի հայտարարության մեջ:
Նշվում է, որ չորս հարկանի շենքի փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:15-ին՝ աջակողմյան պահող պատի փլուզման հետևանքով։ Առավոտյան տան բնակիչները տարհանվել էին, անցկացվել էին անվտանգության միջոցառումներ։
Բնակելի շենքի հարևանությամբ իրականացվում է նոր շենքերի շինարարություն։
Video of the day: Shoddy residential building in Istanbul's Kagithane district collapses. Improving the quality of construction in the city and putting some limits on growth will be a priority of the new mayor @ekrem_imamoglu pic.twitter.com/u1ZK4IV4mm
— Borzou Daragahi
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ