Արթուր Ղազինյան. Ցեղասպանության դատապարտումը նաև հայկական ինքնության կարևոր բաղադրիչ է
«Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, բացի բարոյական, իրավական, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական ասպեկտներից, ունի նաև ազգապահպան նշանակություն և հանդիսանում է Հայկական ինքնության կարևոր բաղադրիչ»,-նշել է Իրավաբական գիտությունների թեկնածու, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, մեկ դար շարունակ, վրեժի ցասումն ու արդարության հասնելու պահանջը աշխարհի տարբեր մասերով սփռված հայերի համար եղել է Հայ մնալու և իրենց սերունդներին այդ հայկականությունը փոխանցելու կարևոր և կենսական դրդապատճառ:
«Գենետիկ կոդով ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից սերունդներին փոխանցված այս առաքելությունը դարձել է հայկական գաղթօջախների ձևավորման, քաղաքական լոբբիզմի, ինքնակազմակերպման կարևորագույն հենասյուն, որի շուրջ համախմբված հայերը իրենց երեխաներին սովորցրել են հայերենը, ցուցադրել մշակույթը, փոխանցել պատմական հիշողության կարևոր դրվագներ, ամուր պահել ազգային և ընտանեկան ավանդույթներն ու արժեքները, և վերջապես, ձևավորել ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔ՝ ծովից-ծով Հայատանի, ուժեղ և անառիկ պետության և պատմական արդարության հաստատման մեծ առաքելությամբ:
Հայաստանի Հանրապետությունը, որպես համաշխարհային հայության կենտրոն, պետք է հետամուտ լինի այս օրակարգի ամրապնդմանն ու տարածմանը՝ զորավիգ լինելով աշխարհով մեկ սփռված հայությանն ու լուծելով նրանց խնդիրները:
Աշխարհում ապրող ցանկացած հայ պետք է հստակ գիտակցի, որ ուժեղ Հայկական պետությունն ու պետականությունը հանդիսանում է իրենց անձնական, ընտանկան և համայնքային հզորության ու հաղթանակի երաշխավորը, վստահելի գործընկերն ու հենարանը:
Սա է միացյալ ազգային օրակարգով ապրող և ուժեղ տարածաշրջանային գերտերություն ստեղծելու միակ հուսալի ճանապարհը»,-գրել նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը