Առանց անցյալի սխալները գիտակցելու՝ հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ գրառումը
Հանրահայտ շոումեն և հաղորդավար Գարիկ Մարիտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առնչությամբ և տեսանյութ է հրապարակել, որում բանաստեղծություն է կարդում:
«Ամեն տարի, ապրիլի 24-ին, աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` պայմանավորված ազգային պատկանելությամբ 20-րդ դարում մարդկանց առաջին բնաջնջմամբ, որն իրականացվել է Օսմանյան կայսրությունում։
Հայոց Ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչ օրս վերջնականապես չի հաստատվել: Ամենից հաճախ տվյալներ են հնչում, որ 1915-1918 թվականների ընթացքում Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է 1-1.5 միլիոն հայ:
Իմ ժողովուրդը նույնպես վերապրել է ցեղասպանությունը, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին և ճանաչում է այդ հրեշավոր փաստը: Ցանկանում եմ, որ Հայոց ցեղասպանության մասին որքան հնարավոր է շատ մարդ իմանա, որպեսզի միջազգային հանրությունը աչք չփակի դրա վրա: Պետք է կարողանալ պատասխան տալ անցյալի համար, պետք է կարողանալ ճանաչել անցյալը: Առանց անցյալի սխալները գիտակցելու՝ երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»,- գրել է Ժաննա Լևինան։