Հասարակություն 09:00 24/04/2019 Հայաստան

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

104 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։ Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը: 

«Ընդհանուր առմամբ, աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվին նախորդող տարիներին եղել է համաձայնեցված փորձ` բնաջնջել ամբողջ հայ ժողովրդին, հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբևե պատահել է որևէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որևէ նյուրմբերգյան դատավարություններ» (Ջիմի Քարթեր, ԱՄՆ նախագահ,1978թ. մայիսի 16, Սպիտակ Տան հանդիսություն): 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում գրված է. 

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

1908 թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:

Որքա՞ն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման կառուցակարգը

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ(մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն. միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով, դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով: 

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է՝ պետություններ, կազմակերպություններ



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է գյավուր բառի համար զգուշացում անել Էրդողանին
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն՝ պահանջելով զգուշացում անել նախագահ Ռեջեփ...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ի՞նչ եղանակ է սպասվում մարտին
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա...
Աղբյուր` Panorama.am
20:22
Հյուրանոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
«Հրապարակ»-ը գրել էր, որ քիչ առաջ զինված զինված անձը մուտ է գործել Զովունիում գտնվող ռեստորաններից մեկը  և պատանդներ վերցրել։...
Աղբյուր` Panorama.am
20:16
Պլանային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում մարտի 2-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մարտի 2-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
20:08
Վրաստանից փոստով դիմակ ուղարկելն արգելվել է
Ցանկացած տեսակի ու քանակի բժշկական դիմակներ փոստի միջոցով արտերկիր ուղարկելն արգելվել է, գրում է aliq.ge-ն: Տեղեկությունը տարածել է...
Աղբյուր` Panorama.am
20:04
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով
 ՀՀ ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Արքայազն Հարրին Ջոն Բոն Ջովիի հետ երգ է ձայնագրել
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի հետ համատեղ երգ է ձայնագրել: Unbroken երգից մի հատված հայտնվել է արքայազնի էջում...
Աղբյուր` Panorama.am
19:53
Էրդողանի խորհրդական. Նախկինում 16 անգամ Ռուսաստանի դեմ պատերազմել ենք ու պատրաստ ենք կրկին անել դա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքը Ջասընը Իդլիբում տեղի ունեցած հարձակումից հետո սադրիչ...
Աղբյուր` Panorama.am
19:45
ԵԱՏՄ-ում քննարկումներ կլինեն դեղամիջոցների զուգահեռ ներմուծման համակարգի ներդրման հարցի շուրջ
ՀՀ-ում դեղամիջոցների որոշակի խմբի նկատմամբ գների կարգավորման մեխանիզմների ներդրման հետ կապված քննարկումներ կանցկացվեն
Աղբյուր` Panorama.am
19:32
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված,հիվանդների 92.8%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են
Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված  նաև ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Վայելեք ձեր կոչումներն ու պարգևները, պատմությունն իր անաչառ գնահատականը կտա.Վահե Լոռենց
 Ֆեյսբուքյան իր էջում պատմաբան Վահե Լոռենցը գրել է. «ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է ստեղծել հուղարկավորության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր
Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:07
Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդների թիվը հասել է 21-ի
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ կորոնավիրուսի կասկածանքով ևս 11 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային նաև ՀՕՊ ոլորտում
ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային, ներառյալ՝ ՀՕՊ ոլորտում: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Իմքայլական պատգամավոր. Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Իջևանի նախկին քաղաքապետը յուրացրել է 17.6 միլիոն դրամ. հարուցվել է քրգործ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք...
Աղբյուր` Panorama.am
18:38
Դատախազությունը հանդես է եկել քրեաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված 14 օրենսդրական նախաձեռնությունով
ՀՀ դատախազությունը, իր առջև դրված սահմանադրական գործառույթների իրացման համատեքստում կարևորում է իրավական մտքի զարգացմանը զուգընթաց,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փաշինյանին զարմացրել է կենսավառելիքի տարածումը Եվրոպայում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման...
Աղբյուր` Panorama.am
18:17
Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում
Հռոմի պապը հազվադեպ է չեղարկում հանդիպումներն ու միջոցառումները
Աղբյուր` Panorama.am
18:10
Զինծառայողները ծանոթացել են «Թումո» կենտրոնի կրթական ծրագրերին
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները բաց դաս են անցկացրել 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների համար: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է
«Սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով
ԱՄՆ-ը փակում է երկրի սահմաններից դուրս ամենամեծ ռազմական բազան` Հարավային Կորեայում, որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մաս։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:49
Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով
Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ  դաշտում...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ըստ ուկրաինացիների՝ սոխը, սխտորը և սալը լավագույն միջոցն են կորոնավիրուսը բուժելու համար
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «1 + 1» հեռուստաալիքի եթերում խոսել է երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:21
Տիգրան Աթանեսյանը բողոքարկել է Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու քրգործը կարճելու որոշումը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդում է՝ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել  անչափահաս տղային։ Դա արձանագրված է նաև քրգործը կարճելու որոշման...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության
ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «ՀՀ վարչապետի կողմից նման եղանակով խախտվում է ՀՀ սահմանադրական օրենքը «Հանրաքվեի...
Աղբյուր` Panorama.am
17:06
Սումգայիթի վերապրած. Աչքիս դեմն է, թե ինչպես երկու ամսական երեխային այրեցին գազօջախի վրա
Ադրբեջանի կողմից կազմակերպած սումգայիթյան ջարդերից տուժածները, զոհվածների հարազատները, քաղաքացիներ, պատգամավորներ այսօր այցելեցին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}