Քաղաքական 14:51 24/04/2019 Հայաստան

Քաղաքագետ. Մինչ քննարկումների մթնոլորտ ձևավորելը, բոլոր բաղադրիչները պետք է ճշգրտվեն Արցախի իշխանությունների ու հասարակության հետ

«Մենք այսօր Արցախի հարցում ներհասարակական ու քաղաքական էլիտաների միջև լուծման մեխանիզմների վերաբերյալ կոնսենսունս չունենք»,-Panorama.am-ի  հետ զրույցում, անդրադառնալով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, ասում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Նա պնդում է, Արցախի հարցով, անկասկած, հանրային քննարկումներ պետք է լինեն, որպեսզի հստակեցվի Արցախի դերը, նշանակությունը, արժեքը, կարևորությունը՝ որպես նպատակ, ինչպես նաև այն ճանապարհները, որոնցով այդ նպատակին պետք է հասնել։

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը ԵՊՀ-ում մասնավորապես հայտարարել էր. «Ի վերջո, երբ ինձ ուղարկում եք բանակցությունների, չեք ասում, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Ես ունեմ ղարաբաղյան խնդրի լուծման իմ պատկերացումը, սակայն Ղարաբաղի հարցի սեփականատերը կառավարություն չէ, վարչապետ չէ, այլ ամբողջ հայ ժողովուրդն է: Մենք պետք է ձևակերպենք, թե ինչ ենք ուզում՝ ձգտելով համազգային կոնսենսուսի»։

Ղևոնդյանի համար նման հայտարարությունը ոչ զարմանալի է, ոչ էլ տարօրինակ։ Նա հիշեցնում է, նախկին իշխանությունների ժամանակ էլ տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ խնդրի վերջնական լուծումը տալու է ժողովուրդը։ 

«Մենք հաճախ խոսում ենք խնդրի դրվագային լուծումների մասին,  օրինակ հողեր տալու-չտալու վերաբերյալ, փախստականների վերադարձի-չվերադարձի, անվտանգություն-կարգավիճակ կեղծ օրակարգերի մասին։ Սակայն իրականում մենք մեր մեջ չենք որոշել, կամ բավարար չափով չէ, որ որոշել ենք, թե մեր նպատակը որն է, այդ նպատակին հասնելու խնդիրները փուլային, փաթեթային տարբերակով որոնք են և որոնք են մեր շահերն այդ ամեն ինչի մեջ»,-մանրամասնում է քաղաքագետը։

Նա պնդում է, որ խնդրի լուծման վերաբերյալ տարբեր շրջանակներ տարբեր պատկերացումներ ունեն, բայց ներհասարակական կոնսենսուս, հարթակ, որտեղ մարդիկ ունեն որաշակի ռացիոնալ դատողությունների պրոյեկտումներ և եկել են համաձայնության Արցախի հարցի լուծման վերաբերյալ, չկա, երբեք չի եղել։

Փորձագետի համար անհասկանալի է «հայ ժողովուրդ» ձևակերպումը, հայ ժողովուրդը հայաստանաբնա՞կ, թե՞  արցախաբնակ հասարակությունն է։

«Սա շատ կարևոր է, քանի որ նրանց մոտեցումները արցախյան հիմնահարցի լուծման մի շարք բաղադրիչների մասին կարող են լինել կարդինալ տարբեր, և այդպիսին կան։ Մյուս կողմից, երբ մենք խոսում ենք ժողովրդի մոտ կոնսենսուսի ձևավորման մասին, դա որտեղի՞ց պետք է գա։ Իշխանությո՞ւնն այդ թեզերը պետք է գցի դաշտ, հասարակությունը որոշի, թե իր պատկերացումների շրջանակին համապատասխանո»ւմ են, թե՞ չեն համապատսխանում։ Միշտ չէ, որ հասարակությունն ունակ է ադեկվատ որոշումներ կայացնելու, քանի որ շատ ավելի զգայական ու էմոցիոնալ, հաճախ ոչ դիվանգիտական շահերի կրող է։ Հետևաբար այս առումով մենք բազմաթիվ խնդիրներ ունենք»,-մանրամասնում է նա։

Քաղաքագետի կարծիքով, տպավորություն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Արցախի պետական ու քաղաքական էլիտայի մանդատը՝ ներկայացնելու նրանց շահերը բանակցային գործընթացում։ Նա հար է բարձրացնում,  երբ խոսվում է հասարակական կոնսենսուսի վերաբերյալ, ապա Արցախի կարգավիճակը, էլիտաների պատկերացումներն ինչպե՞ս են տեղավորվելու դրա մեջ։ Քաղաքագետը պնդում է, խնդրի մասին պետք է խոսվի, պետք է լինեն հանրային լայն քննարկումներ։

«Բայց արդյո՞ք դրանք կբերեն որևէ տեղ գոնե այս փուլում։ Երբ մենք խոսում ենք հայ հասարակության մասին, մենք չպետք է մոռանանք, որ հայ հասարակության դեմ կանգնած է ադբեջանական հասարակությունը։ Եվ ինչպի՞սի պատկերացումներ ունեն նրանք արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ, արդյո՞ք դրանք հայատյացության դիրքերից պատկերացումներ չեն, արդյո՞ք դրանք ադեկվատ պատկերացումներ են։ Ես այս հարցում թերահավատ եմ»,-ասում է փորձագետն ու ավելացնում, անկախ այն բանից, թե ադրբեջանական հասարակությունն ինչպիսի հոգեբանական վիճակում, ամեն դեպքում հայկական հասարակությունը պետք է որոշի բանակցային, շահային նշաձողերը հենց իր համար։

Հանրային քննարկումներին էլ պետք է նախորդի լուրջ աշխատանք, հաշվի առնվեն թե ինչ մեթոդաբանությամբ, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ պետք է ծավալվեն այդ դրանք։

«Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ ժողովրդի քաղաքական վստահության բանալին տրված է իշխանություններին։ Նրանք այդ շահերի արտացոլողն են։ Քաղաքական նպատակահարմության տեսակետից ես հասկանում եմ, թե ինչու են օգտագործում թեզը, որ Արցախի խնդիրը լուծելու է ժողովուրդը, քանի որ գիտակցում են՝ ցանկացած լուծման դեպքում հասարակության մի շերտ օբյեկտիվորեն դժգոհ է լինելու»,-նշում է Panorama.am-ի զրուցակիցը։

Նա ընդգծում է, եթե խնդիր է դրված այս առումով լուրջ և պատասխանատու քայլեր անել, ապա դրա նախաձեռնողը պետք է լինի գործող քաղաքական իշխանությունն ամենատարբեր հարթակներով՝ սոցիալական,  փորձագիտական, մասնագիտական, Հանրային խորհուրդի, տարբեր նախարարություններին կից խորհուրդների մակարդակով։

«Պետք է քննարկումների ոչ թե ֆորմատ, այլ օրակարգ, մթնոլորտ ձևավորել, բայց մինչ այդ, հաշվի առնելով, որ ինքնորոշման սուբյեկտը Արցախի Հանրապետությունն է, այդ ամեն ինչը պետք է բոլոր բաղադրիչների մասով հստակեցվեն ու ճշգրտվեն Արցախի իշխանությունների ու այնտեղ ապրող մեր համաքաղաքացիների հետ։ Առանց նրանց հաստատման, մենք որևէ քայլ անելու իրավասություն չունենք»,-ընդգծում է քաղաքագետը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում. Էլինար Վարդանյան
Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է , որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Չի եղել ըտենց բան, սուտ բաներ են տարածում». Սեյրան Սարոյան
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանն իր տանն ասուլիս է հրավիրել։ Նա հայտնեց, որ նպատակը՝ մամուլում հրապարակված այն...
Աղբյուր` Panorama.am
13:05
Աղեկյանը կոյուղաջուր է բերել քաղաքապետարան
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր թիմակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Աղեկյանը հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
12:59
Մեկ մարդ է տուժել Երևան-Սևան ավտոճանապարհի պատահարից
Օգոստոսի 19-ին, ժամը 18:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
12:34
Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի ԱԱ-ին
Սեպտեմբերի 18-27-ը թայլիանդական Պատայա քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Հայաստանի հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ավելի շուտ, քան WCIT 2019 Yerevan-ը, ոչ մի աղբյուր ճշգրիտ տեղեկություն չի կարող հրապարակել. Ուդումյան
WCIT 2019 Yerevan- հանրային կապերի պատասխանատու Արմինե Ուդումյանն արձագանքել է այսօր մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե...
Աղբյուր` Panorama.am
12:21
Փաշինյանը աշխատանքային քննարկում է անցկացնում Արայիկ Հարությունյանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Sinquefield Cup. Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ ոչ-ոքին գրանցեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարում:...
Աղբյուր` Panorama.am
11:56
Հրդեհ Արայի լեռան ստորոտում
Այսօր ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում
Սեպտեմբերի 1-13-ը կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մեր օրերի լեգենդար կոմպոզիտոր...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հուսամ՝ ԿՄԽԿ աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում. Բեգլարյան
«Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
11:15
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու շփման գծում՝ Օմարի լեռնանցքում
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օգոստոսի 21-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Փաշինյանը ներկայացրել է հունիսի 1-ից զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշներ։  Նա,...
Աղբյուր` Panorama.am
11:03
Կենտո Սուզուկին փնտրում է ընտանիք Երևանում
«Բարև ձեզ! Իմ անունը Կենտո է: Ես փնտրում եմ Երևանում ընտանիք, որը կհամաձայնի ինձ հյուրընկալել իր տանը: Ես ծնվել և մեծացել եմ...
Աղբյուր` Panorama.am
11:00
«Պոբեդա»-ի ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է
Օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ամուլսարի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող...
Աղբյուր` Panorama.am
10:50
Երեք ուրացում՝ մեկ օրում. Ռուբեն Մելիքյան
Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
10:44
Հանքի շահագործման որոշմանը հակված լինելու Ն.Փաշինյանի շարժառիթը մնաց անհայտ. Սաքունց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ուղիղ եթերում չներկայացրեց գեթ մեկ տնտեսական փաստարկ, թե ինչու պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:35
Պարոն Փաշինյան, գոնե մեկ անգամ համարձակություն գտեք և խոստովանեք, որ այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
10:28
Պաշտպանները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել Ռոբերտ Քոչարյանի գործի մակագրման վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
10:15
«Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել
Change.org հարթակում ստորագրահավաք է մեկնարկել՝ «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու» դիմում-պահանջագրով։ Դիմում-պահանջագրում...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին․ տեսչության նախկին ղեկավար
Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը  մանրամասներ է հաղորդել Լիդիան Արմենիա ՓԲԸ և Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
10:07
Բաց Նամակ Նիկոլ Փաշինյանին
«Հա, պարոն վարչապետ, այսօր տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի չունենար։ Եվ առաջին հերթին պիտի տեղի չունենար հենց ձեզ համար, այսօր, ձեր...
Աղբյուր` Panorama.am
10:03
«168 ժամ». Անօթևանների միակ կացարանը հաճախ է հոսանքազրկվում, նաև վարձի պատճառով անջատում են գազը
Հայաստանում գործող անօթևանների միակ բաշխիչ կացարանը, որի տանիքի տակ մինչև 110 մարդ է ծվարում, այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ....
Աղբյուր` Panorama.am
10:00
Հրդեհ սառնարանների պահեստում
Դեպքի վայր է մեկնել 11 մարտական հաշվարկ
Աղբյուր` Panorama.am
09:48
Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի. ՔՈ կուսակցություն
Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի։ Այս մասին նշված է ՔՈ կուսակցության տարածած հայտարարությունում։...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժամանակ». Ինչո՞ւ են թուլացել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի դիրքերը
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ իր թեկնածությունն Արցախի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Սամվել Բաբայանի համախոհ «Աֆերիստ» վկան կասկածելի ցուցմունք է տվել Օգանովսկու դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս այն տեղեկություններին, թե Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն)...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժամանակ». ՀՀ ժամանող պատվավոր հյուրերի ցանկում են Օբաման, Ցուկերբերգը և Բիլ Գեյթսը
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի պատվավոր հյուրերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ տրամաբանված մտահանգում չտեսա. ակտիվիստ
15:02 19/08/2019

Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ տրամաբանված մտահանգում չտեսա. ակտիվիստ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}