Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ուղերձը բացթողնված հնարավորություն է որակել
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բաց թողնված հնարավորություն է վերջ տալու Ցեղասպանության ժխտումը։
Նման հայտարարություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարը՝ արձագանքելով Թրամփի հայտարարությանը։
«Հայոց ցեղասպանությունն ուղիղ ճանաչումից խուսափելն արտացոլվում է ոչ միայն ԱՄՆ նախագահի այս տարվա հայտարարության մեջ, այլ նախորդ վարչակազմերի ժամանակ, ինչը ժխտողականության մթնոլորտ է ստեղծում և ավտորիտար ռեժիմներին հնարավորություն է տալիս հետապնդել քրիստոնյաներին և այլ փոքրամասնությունների»,-ասել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ ավելացնելով, որ Ցեղասպանության ժխտումն անարդար վերաբերմունք է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հետապնդվում են։