Գարիկ Մարտիրոսյանը գլուխ է գովել իր «կանխատեսելու» ունակություններով
Հանրահայտ շոումեն և հաղորդավար, ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի նախկին ավագ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում 22 տարվա վաղեմության մի տեսանյութ է հրապարակել, որում նա կանխատեսել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում հումորիստի ընտրվելը:
«1997թ., ՈՒՀԱ-ի եզրափակիչ։ «Զապորոժիե–Կրիվոյ Ռոգ–Տրանզիտ» ուկրաինական թիմի փայլուն կապիտան Միշա Գուլիկովը պատասխանում է իմ «խճճող» հարցերին։ Հիմա Ձեզ հասկանալի՞ է, թե ես որքան լավ գուշակ եմ:
Հ.Գ. Կռահելով գլխավոր հարցը` միանգամից բոլորին պատասխանեմ. «Անձամբ ես չեմ պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում։ Երբեք։ Ոչ մի երկրում»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ տեսանյութում նա ուկրաինացուն խորհուրդ է տալիս երբեք չկատակել նախագահի մասին, քանի որ վաղը իրենցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել նրա տեղում։