Ջոն Շոուլը՝ Հայաստանում
Ապրիլի 27-ին Երևանում ելույթ կունենա Ջոն Շոուլը, որին «Time» և «Entrepreneur» ամսագրերը ճանաչել են «սպասարկման մշակույթի գուրու»: Ջոն Շոուլը Սպասարկման Որակի ամերիկյան ինստիտուտի նախագահն է (Service Quality Institute), համաշխարային 6 բեսթսելլերի հեղինակ, այդ թվում «Հաճախորդների սպասարկումը` որպես հիմնական մրցակցային առավելություն» գրքի: Շոուլը 4 տասնամյակից ավելի է` խորհրդատվություն է մատուցում աշխարհի առաջատար ընկերություններին` ինչպես ներդնել սպասարկման ռազմավարություն:
«Սպասարկումը յուրահատուկ մարքեթինգային ռազմավարություն է, որը տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններին թույլ է տալիս հասնելու հաստատուն մրցակցային առավելության,- պնդում է Ջոն Շոուլը,- Լավ սպասարկումը կստիպի հաճախորդին գալ ձեզ մոտ ավելի հաճախ և գնել ավելի հաճախ»։
Ջոն Շոուլը կներկայացնի դեպքեր սեփական փորձից, այդ թվում ամերիկյան, եվրոպական, ռուսական ընկերությունների հաջողության պատմությունները։
Որակի Ինստիտուտի հաճախորդների թվում են «Walt Disney», «Miller», «Amazon.com», «Связной», «Сбербанк» ընկերությունները։
Ջոն Շոուլը կներկայացնի սպասարկման ոլորտի յուրահատկությունն ու տարբերությունները, կառաջարկի գործիքներ և մոտեցումներ, որոնք կօգնեն բրենդներին տարբեր խնդիրների լուծման հարցում։
Սա հայտնի փորձագետի առաջին այցն է Հայաստան։
Սեմինարի կազմակերպիչն է Skill. am ընկերությունը։ Ջոն Շոուլի դասախոսությունը կկայանա «WORLD'S TOP SPEAKERS IN ARMENIA» նախագծի շրջանակներում: