Քաղաքական 16:45 25/04/2019 Հայաստան

Ցեղասպանագետ. Կրկնակի ճանաչումների փաստը ինձ մոտ մտավախություն է առաջացնում

«Երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչման մասին, պետք է հիշենք, որ, ցավոք սրտի, դա  այսօրվա Հայաստանի միակ գործիքն է, որով մենք կարողանում ենք ազդել Թուրքիայի վրա, միջազգային քաղաքականությունում ինչ- որ դերակատարություն ունենալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:

Նրա խոսքով,  2000-ականներին բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, ինչը Հայաստանի նպատակաուղղված քաղաքականությունն էր։

«Սակայն այսօր եկել ենք մի հանգրվանի, երբ պրոցեսը շարունակվում է, բայց այդ շարունակությունը  շատ դեպքերում իներցիոն է։ Այսինքն ժամանակին մշակվել է ինչ- որ ռազմավարություն, այդ ժամանակվա համար դա շատ լավ տեղավորվում էր քաղաքական զարգացումների մեջ, բայց այսօր երևի թե նոր բաներ է պետք մտածել, նախաձեռել, որոշակիորեն փոխել նաև ճանաչումների բովանդակությունը»,- նշեց Ս. Մանուկյանը։

Նրա խոսքով, մոտ 30 երկիր արդեն ճանաչել է Հայոց Հայոց ցեղասպանությունը. «Դրանք այն երկրներ ենք, որոնք ունեն մեծ հայկական համայնքներ, այս կամ այն կերպով կապված են եղել Հայոց ցեղասպանության պատմության հետ, այսինքն մասնակցել են Առաջին աշխարհամարտին, ընդունել են հայ գաղթականներ։ Այդ երկրներն այսպես թե այնպես պետք է ճանաչեին։ Այդ շրջանակը, փաստորեն, փակվել, ամփոփվել է։ Հարցում են՝ ինչո՞ւ երկար ժամանակ նոր երկրներ չեն ճանաչում։ Նույն տրամաբանությամբ, որովհետև այդ երկրների թիվը սահմանափակ է։ Աֆրիկյան կամ ասիական երկրների համար այս թեման հետաքրքիր չէ, դժվար է իրենցից ակնկալել ճանաչում»։

Վերջին 1-2 տարվա զարգացումները ցեղասպանագետի մոտ մտավախություն են առաջացրել։ Խոսքը որոշ երկրների կողմից կրկնակի ճանաչումն է, որը, նրա խոսքով այդքան էլ դրական  պրոցես չէ։ Ս. Մանուկյանը հիշեցրեց, որ 2017-ին Նիդեռլանդները նորից ճանաչեց, վերջերս էլ Իտալիան։ 

«Ինչո՞ւ։ Որովհետև Հայոց ցեղասպանությունը եղել է և հիմա էլ շարունակում է  մնալ միջազգային քաղաքականության գործիքներից մեկը։ Շատ երկրներ այն ուղղակի օգտագործում են Թուրքիայի վրա ճնշման համար։ Կրկնակի ճանաչումների փաստը ինձ մոտ մտավախություն է առաջացնում, որը շատ ավելի բացահայտ է դարձրել այդ շարժումը։ Ինչի եմ կարծում, որ այդքան էլ դրական չէ մեզ համար. երբ որ պետությունները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, իրենք ճանաչում են այդ փաստը, ինչը նշանակում է, որ այլևս ճանաչման կարիք չունի։ Երբ որ երկրորդ, երրորդ անգամ են սկսում ճանաչել, արժեզրկում են ճանաչման գործընթացը»,- ասաց նա։

Ս. Մանուկյանի կարծիքով, այդ պրոցեսը սկսվել է, որովհետև դեսպանատներն աշխատում են հին իներցիայով, իրենց վրա դրված է այդ պարտականությունը՝ հասնել երկրների ճանաչմանը, դրա համար շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ անկախ նրանից երկիրը ճանաչել է, թե ոչ, նաև հայ համայնքը, որը փորձում է մի բան անել այդ թեման բարձրաձայնելու առումով, դրա հանգրվանը տեսնում է ճանաչման գործընթացի մեջ։

«Կարծում եմ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է որոշակի փոխեն իրենց աշխատանքը, առաջին պլան պետք է մղեն երկու մարտավարություն»,- ասաց ցեղասպանագետը։

Նրա կարծիքով,  պետք է աշխատեն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքների ընդունման ուղղությամբ, որն ավելի հրատապ դարձավ երեկ թուրքական պետության ներկայացուցիչների, նախագահի հայտարարություններից հետո, որը բացահայտ ժխտողական դիրքերից հանդես եկավ, առավել ևս՝ ոչ միայն ժխտեց Հայոց ցեղասպանության փաստը, այլև հայերին մեղադրեց  ցեղասպանության մեջ։ Ս. Մանուկյանն ասաց, որ պետք է  հասարակությունների հետ աշխատանք տանել, Հայոց ցեղասպանության թեման ընդունելի, ճանաչելի դարձնել տեղի հասարակություններում։

«Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը պետք է շարունավի, բայց պետք է հասկանանք, որ միայն փաստաթուղթ  ընդունելով չէ, պետք է հետևից գնալ, փաստաթղթի կատարումն իրականացնել»,-  ընդգծեց Սուրեն Մանուկյանը։

Ինչ վերաբերում է պահանջատիրությանը, նա նշեց, որ տվյալ պահին Հայաստանը չունի հստակ ձևակերպած պահանջներ, միայն հայտարարությունների տեսքով են, Հայաստանի տարբեր նախագահներ միշտ տարբեր պահանջներ են հնչեցրել։  Ս. Մանուկյանն ասաց, որ նոր իշխանության օրոք այս մեկ տարում չի տեսել քաղաքականության փոփոխություն, չեն ձեռնարկել ոչ մի քայլ, որը փոփոխություն կմտցնի այս ուղղությամբ։

«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ նոր իշխանությունները մի կողմ են դրել այս թեման, ընդհանրապես չեն անդրադառնում կամ թողել են, որ իներցիայով շարունակվի, ինչպես եղել է նախկին իշխանությունների պարագայում։ Ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների մոտ այդ ուղղությամբ շարժվելու քաղաքական կամք չեմ տեսնում»,- նշեց ցեղասպանագետ Ս. Մանուկյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է նկարահանել «Ինդիանա Ջոնս 5»-ը
Սթիվեն Սփիլբերգը հեռացել է «Ինդինա Ջոնս 5» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից: Բոլոր նախորդ մասերը հենց նա էր...
Աղբյուր` Panorama.am
20:42
Անիմացիոն տեսաժապավենով ներկայացվել է մարզաձևերը պատկերող մանրակերտը
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն անիմացիոն տեսաժապավենով ներկայացրել է  ծրագրում ընդգրկված մարզաձևերը  պատկերող մանրակերտը:...
Աղբյուր` Panorama.am
20:39
Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ելնելով ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Վանում կորոնավիրուսի պատճառով 150 տոկոսով բարձրացրել են շնչադիմակների գները
Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգում կորոնավիրուսից  պաշտպանվելու նպատակով շնչադիմակների պահանջարկի հետ մեկտեղ 150 տոկոսով բարձրացրել է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է սահմանախախտ հայտնաբերող քաղաքացուն
Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մաքսային ծառայության աշխատանքների փոփոխություն՝ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա սահմանափակման ընթացքում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով...
Աղբյուր` Panorama.am
20:18
Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման...
Աղբյուր` Panorama.am
20:11
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում երկու շաբաթով կարանտին է հայտարարվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է...
Աղբյուր` Panorama.am
20:06
Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային կապը ՝ կորոնավիրուսի պատճառով
Ռուսաստանը կդադարեցնի թռիչքները դեպի Իրան փետրվարի 28-ից ՝ կորոնավիրուսի տարածման և մահվան դեպքերի աճով պայմանավորված, հայտնում են ՌԴ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը կներկայացվի այլ երկրներում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպանը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:43
Մշակվում է ՀՀ ճանապարհների վթարավտանգ կետերի բարելավման նախագծեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հայաստանի երկու դեմքը
Հայաստանի մի դեմքը Սահմանադրական Դատարանի դատավորներն են, որ չդավաճանելով մարդու արժանապատվությանը և դատավորի երդմանը՝ վաղ կենսաթոշակի անցնելու...
Աղբյուր` Panorama.am
19:32
Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները
Երևանում ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել առանձին գործիքների եզրափակիչները:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
ԲԴԽ-ն Արայիկ Մելքումյանի պահանջները բավարարել է մասնակի
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր, հրապարակել է Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին...
Աղբյուր` Panorama.am
19:14
Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Փաստաբան. ՍԴ յոթ դատավորները պատմության մեջ կմնան որպես դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ
«Ժամանակը գալու է, և նրանց անկոտրուն կեցվածքը գնահատելու են նաև այսօր ՍԴ-ն պաշարողները...»
Աղբյուր` Panorama.am
19:02
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի նախագահի՝ կանանց ու ընտանիքի հարցերով տեղակալ Մասում Էբտեկարի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դավիթ Տոնոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր»...
Աղբյուր` Panorama.am
18:43
Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր
«Ժամացույցի զարկերը». վեց թատրոնից հրաշալի դերասաններ են հավաքվել մեկ ներկայացման մեջ
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռոբերտ Խաչատրյանն արձագանքում է Ջուլֆալակյանին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը մեկնաբանել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Փաստաբանը հարցեր ունի՝ ուղղված Թորոսյանին
Փաստաբան Մարինե Թովմասյանը կորոնավիրուսի վերաբերյալ մի քանի հարցեր է հասցեագրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Հարցերի մի մասն...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Բար Սիման-Թովը հաստատել է՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի. Չիլինգարյան
«Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի»,- այս մասին այսօր «Ճանապարհային երթևեկության արդի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}