Հասարակություն 16:06 25/04/2019 Հայաստան

Հայաստանցի գիտնականները պարզել են Հայոց Ցեղասպանության հետևանքով կրած վնասի չափը

Վերջին տարիներին հայաստանցի պատմաբանները, քաղաքական ու հասարակական շրջանակներն ակտիվ պայքար էին մղում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը դեպի իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու ուղղությամբ։ Շատերը պնդում են՝ անցել է Ցեղասպանության ճանաչման փուլը, եկել է հատուցում պահանջելու ու պատճառված հետևանքները վերացնելու ժամանակը։

Ցեղասպանության հետևանքների, վնասների, կրած կորուստների մասին տարբեր թվեր, տեսակետներ կան։ Դրանք ի մի բերելու ու ամբողջական գնահատական տալու նպատակով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծվել է միջգիտակարգային հանձնախումբ, որում ներառված են գիտնականներ ու մասնագետներ պատմության, արևելագիտության, արվեստի, երկրաբանության, հնագիտության և ազգագրության,  ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ինստիտուտներից՝ Ռուբեն Մելքոնյան, Արմեն Մարուքյան, Պավել Ավետիսյանը, Ռուբեն Սաֆրաստյան, Արարատ Աղասյան, Դավիթ Քերթմենջյան և այլք։

«Հանձնախումբը կարողացել է մեր ունեցած կորուստները՝ սկսած տարածքայինից մինչև եկեղեցիներ, մշակութային արժեքներ, հավաքագրել։ Արվեստագետներն աշխատել են իրենց մասով,պատմաբանները՝ իրենց, նաև երկրաբաններ ու ֆիզիկոսներ կան խմբում։  Վերջինները, օրինակ, հանքային հանածոների մասով ահռելի գործ են արել։ Արևմտյան Հայաստանի տարածքում հսկայական հանածոներ կան, որոնք անցած 100 ու ավելի տարիների ընթացքում շահագործվել են, դրանց շահույթները ֆանտաստիկ գումարներ են կազմում։  Խմբում ընդգրկված բոլոր մասնագետներն իրենց հնարավորության սահմաններում հավաքել են մեր ունեցած կորուստի հանրագումարը, և 600-700 էջանոց ծանրակշիռ մի աշխատություն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում լույս կտեսնի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Գիտնականը կարծում է, որ աշխատության հրատարակումից հետո կլինեն գործնական քայլեր հատուցման խնդիրն առաջ մղելու համար։

«Ժամանակին Լևոն Վարդան անունով գործիչ կար։ Նա սկսել էր գրել հայկական կորուստների մասին, այսպես կոչված լքյալ գույքի վերաբերյալ, երբ թուրքերը օրենքներ էին գրել, որպեսզի պետականացնեին հայերից հափշտակված գույքը։ Հիմա մենք գիտական մակարդակով դա դնում ենք ընթացքի մեջ, կարծում եմ՝ կգա ժամանակը, որ պետական մարմինները մեզ սատար կկանգնեն, և քաղաքական մակարդակով ևս այդ հարցն առաջ կմղեն»,-մանրամասնեց գիտնականը։

Մինչ կհրապարակվի աշխատությունը, խնդրեցինք որոշ տվյալներ հրապարակել։ Մելքոնյանը հիշեցրեց, որ մինչև 1921 թվականը տարբեր թվեր են շրջանառվել, խոսվել է 18 մլն ֆրանկի մասին, որը ըստ գիտնականի, այսօր մի քանի հարյուր միլիարդ ամերիկյան դոլար է կազմում։

«Բայց այդ նախկին ու ներկա հաշվարկները համեմատելի չեն միմյանց հետ։ Միայն կասեմ հետևյալը, մեր նյութական կորուստները կազմել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կրած վնասների կրկնակին, որոշ հաշվարկների համաձայն, խոսքն առնվազն կես տրիլիոն դոլարի մասին է։ Սա էլ հարաբերական թիվ է, միայն շոշափելի նյութական կորուստների մասին է խոսքը, դրանում ներառված չեն հոգևոր արժեքները՝ երաժշտություն, ձեռագրեր, եկեղեցիներ, որոնք ֆինանսական առումով անկարելի է հաշվել։ Էլ չեմ ասում ամենակարևորը՝ հայրենիքը, որը գին, արժեք չունի»,-նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։

Մելքոնյանի խոսքով, աշխատության բաժիններից մեկում Արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ Արարատ Աղասյանը  գրել է, թե ինչ է կորցրել Հայաստանը գեղանկարչության բնագավառում, ինչպիսի նկարիչներ ենք ունեցել, նրանց բոլոր նկարները ոչնչացվել են։

«Միայն Եղեռնի ժամանակ մոտ 30 հազար ձեռագիր ենք կորցրել։ Համեմատության համար նշեմ, որ այսօր Մատենադարանում պահվում է շուրջ 20 հազար ձեռագիր, աշխարհում ունենք 30-35 հազար ձեռագիր»,-հաշված վնասները ներկայացրեց նա։

Աշխատությունը կտրամադրվի նաև իրավաբաններին, որպեսզի նրանք կորուստների մասին հավաքված փաստական տվյալները վերածեն իրավական նյութի՝ Հաագայի միջազգային դատարան մտնելու համար։

Գիտնականների ուսումնասիրությունների համար հիմք են հանդիսացել մի քանի տասնյակ երկրների, նաև Հայաստանի արխիվային նյութերը, քարտեզները։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
21-րդ դարի ամենաշատ կատարված հիթը
Հետազոտությունն անցկացրել է Billboard ամսագիրը։
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում ամենաշատ «Instagram»-ի օգտատեր ունեցող երկրները
Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու, թե աշխարհում որ երկրներն են ամենից շատ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հնդկաստանում երեքգլխանի երեխա է ծնվել
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ կոչվող նահանգում հուլիսի 11-ին երեքգլխանի աղջնակ է լույս աշխարհ եկել։ Հայտնում է  МИР 24 –ը։ Բժիշկները...
Աղբյուր` Panorama.am
19:30
«Բամբասողը» վերադառում է
2000-ին տարածված «Բամբասողը»  սերիալը, որը պատմում է մանհեթնյան էլիտայի և բարձրակարգ  դպրոցի ուսանողների մասին,...
Աղբյուր` Panorama.am
19:24
Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը, որը կարող է լքել փարիզցիներին ընթացիկ տրանսֆերանային պատուհանի ժամանակ, ներկայացրել է իր կարիերայի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների միության՝ TÜBİDER-ի նախագծերի ղեկավար Նիզայի Սարալն անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
19:09
Լոռու մարզում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը նվազել է
Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում  մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ինքնաթիռի թևի բարձրացած նիգերիացուն ձերբակալել են
Նիգերիայում տղամարդը բարձրացել է ինքնաթիռի թևին, որն արդեն պատրաստվել էր թռիչքի։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:43
Շոտլանդիան թմրամիջոցներից ամենակախյալ երկիրն է Եվրոպայում
Շոտլանդիայի իշխանությունները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն երկրում արձանագրվել է թմրամիջոցների մահվան դեպքերի ռեկորդային քանակ:...
Աղբյուր` Panorama.am
18:29
Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սերենա Ուիլյամսը 2019-ի ամենանորաձև մարզիկն է
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ճանաչվել է 2019 թ. ամենանորաձև մարզիկը։ Գազետա.ռու կայք, հղում անելով Sports Illustrated-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Անգլիայի և Ուելսի փաստաբանների միությունը Թուրքիայի մասին զեկույց է ներկայացրել
Անգլիայի և Ուելսի իրավաբանների միությունը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ Եվրոպայի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:57
Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են
«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է
Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
Աղբյուր` Panorama.am
17:32
Պեկին-2022-ը՝ ընդդեմ կլիմայական փոփոխությունների
Պեկին-2022-ի կազմկոմիտեն նպաստում է էկոլոգիական նորարարություններին: Բացի այն ,որ նրանք որոշել են օգտագրոծել «կանաչ»...
Աղբյուր` Panorama.am
17:18
Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին երեխաներին տանել իր մոտ
«Սա դրական քայլ է, Բրեդը երջանկությունից յոթերերոդ երկնքում է»։
Աղբյուր` Panorama.am
17:12
27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների...
Աղբյուր` Panorama.am
17:05
ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արարատում գնացքի հարվածից քաղաքացին մահացել է
Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:49
Ստեփանավանի քաղաքապետարանը Երևան աղբատար մեքենա է ուղարկել
Ստեփանավանից Երևանին օգնության հասած աղբատար մեքենան դուրս եկավ աղբահանության: «Շնորհակալ ենք Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Այսօր նշվում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը
Հուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր նշում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռադայի երգչուհի-թեկնածուն հայտնել է իր վրա հարձակման մասին
Ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, որն առաջադրել է իր թեկնածությունը Գերագույն ռադայի ընտրություններում Յուլիա Տիմոշենկոյի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Գորիի վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը նշել է 17-ամյակը
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա...
Աղբյուր` Panorama.am
16:07
Զարեհ Սինանյանը հանդիպել է «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հնդկաստանում վագրը մտել է տուն ու քնել անկողնում
Տանտերն ասել է, որ սավանն ու բարձը, որի վա հանգստացել է վագրը, կպահի որպես մասունք։
Աղբյուր` Panorama.am
15:05
Մուհամեդ Սալահին առաջարկում են ռեկորդային աշխատավարձ
Այս ամենն արվում է, որպեսզի հարձակվողին հնարավորինս երկար պահեն «Լիվերպուլում»։ ​
Աղբյուր` Panorama.am
14:52
«էս շանտա՞ժ եք անում». «Իմ քայլը» քաղաքացիներին նախապատրաստում է տրանսպորտի թանկացմանը
Ֆեյսբուքյան «Իմ քայլը» էջը, որն ակտիվորեն տարածում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, երբեմն նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}