Ջաջուռի ոլորաններում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը
Ապրիլի 25-ին, ժամը 07:49-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մ գլորվել ձորը: Պատահարի հետևանքով վարորդը (Ա.Հ., ծնված 1962 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: