Բրիտանիա այցի ժամանակ Թրամփը չի կարող մնալ Բուքհինգհեմյան պալատում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը` Մելանիա Թրամփը, չեն կարող ապրել Բուքինգհեմյան պալատում՝ Մեծ Բրիտանիա առաջիկա այցի ընթացքում: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման այդ հնարավորությունն ունեցել է:
Բուքինգհեմյան պալատում Թրամփի մնալու արգելքը կապված է պալատում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ։
Ընդգծվում է, որ այսպիսի կարևոր այցի համար շատ անսովոր է, սակայն թագավորական ընտանիքը վատ մտադրություն չունի: Աշխատանքն սկսվել է նախորդ աշնանից՝ մինչև Թրամփներին Բրիտանիա հրավիրելը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ելիզավետա թագուհին ԱՄՆ նախագահին ու նրա տիկնոջը հրավիրել է Մեծ Բրիտանիա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները