Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ։ Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Կառավարության e-gov.am կայքից։
Որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝
1. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 2-13-ը ներառյալ:
2. Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը»։
Նշենք, որ մամուլի որոշ հրապարակումների համաձայն, Էդուարդ Աղաջանյանի աշխատանքից վարչապետը դժգոհ է, և ըստ լուրերի, առաջիկա օրերին Աղաջանյանը պետք է գնար արձակուրդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան