Կլաուդիա Կարդինալեն աճուրդի կհանի իր զգեստապահարանի մի մասը
Sotheby's աճուրդի տունը հայտարարել է, որ իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն որոշել է վաճառել իր զգեստապահարանի մեծ մասը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ վաճառքի կհանվի 130 լոտ: Իրերի մեջ են զգեստներ, կոստյումներ և մանթոն, որը դերասանուհին կրել է ֆիլմերում նկարահանվելիս: «Դրանք 50-ականների վերջի 60-ականների սկզբի իտալական նորաձևության հիասքանչության իրական վկայություններ են: Այսինքն այն դարաշրջանի, երբ Փարիզն այլևս չուներ նորաձևության ոճը որոշելու մենաշնորհ, և երբ իտալացի կուտյուրյեները սկսեցին իրենց մասին հայտարարել ամբողջ աշխարհում»,- ընդգծել են Sotheby's-ի փորձագետները:
Կարդինալեի հավաքածուից հնարավոր կլինի ձեռք բերել Էմիլիո Շուբերտի, Ռոբերտո Կապուչչիի, Իրեն Գոլիցինայի, Ռենատո Բելեստրայի, Ռոկկո Բարոկկոյի, Nina Ricci նորաձևության տան փարիզյան բաժնի և այլ հայտնի մոդելյերների գործեր: Սպասվում է, որ ամենաբարձր լոտի գինն առնվազն 6-8 հազար եվրո կլինի, խոսքը Nina Ricci կիպ զգեստի մասին է: Հենց դա է դերասանուհին կրել 1965 թվականին, երբ Սթիվ Մաքքուինի հետ վարել է «Օսկարի» մրցանակաբաշխությունը:
Վաճառքը բացառապես առցանց է իրականացվելու՝ հունիսի 28-ից մինչև հուլիսի 9-ը: