Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին իր ծուխով վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո
Շուրջ 7 տարվա պաշտոնական բաժանումից և Թեմական Խորհուրդի հետ ավելի քան 10 տարի տևած անհամաձայնություններից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանը ուրախությամբ հայտարարում է, որ Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծուխը վերընդգրկվլ է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի կազմում՝ օրհնության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: armchurch.info-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ֆրանսահայոց թեմից։
Հաշտության պատմական օրը ֆրանսահայոց թեմի կյանքում նշանավորվել են ապրիլ 14-ին՝ Ծաղկազարդի կիրակիին Ֆրանսիայի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանի վերաօծման և ապա մատուցված Սուրբ Պատարագի սրբազան արարողություններով:
Ծաղկազարդի տոնին նվիրված քարոզի մեջ Թեմակալ Առաջնորդ Վահան Եպիսկոպոսը գոհություն և փառք է մատուցել Աստծուն և խորհրդանշական համեմատությամբ շեշտել, որ ինչպես Հիսուսը հոծ բազմությամբ մուտք գործեց Երուսաղեմ և մաքրագործեց տաճարը, այնպես էլ այսօր Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին է սրբագործվում՝ վերադառնալով Մայր Եկեղեցի: Կարևորելով և մեծ ձեռքբերում համարելով այս իրադարձությունը՝ Սրբազանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ջանքերն ու ներդրում են բերել այս ծրագիրը կյանքի կոչելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները