Բոլորը ներկա լինեն ԱԺ-ի քննարկումներին. Փաշինյան
Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, ՀՀ-ի 2018 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով 1,341,690,590.9 հազար դրամ է, ծախսերի գծով` 1,447,083,011.5 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105,392,420.6 հազար դրամ:
Անդրադառնալով նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Քանի որ ԱԺ-ում և հանձնաժողովներում շատ մանրամասն քննարկվելու է, ես ուղղակի հետևյալն ասեմ, որպեսզի նախորդ տարիների վատ ավանդույթներից դուրս գան,. Ազգային անվտագության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Երևանի քաղաքապետը, մարզպետները Ազգային ժողովի քննարկումներին պետք է ներկա լինեն, որպեսզի Ազգային ժողովում առավել մանրամասն քննարկումներ ունենանք»: