Երևանում բացվեց «Սեռական բռնության թանգարան» խորագրով ցուցահանդեսը
Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի ֆոյեում բացվեց «Սեռական բռնության թանգարան» խորագրով ցուցահանդեսը։ Այն կազմակերպել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-։
Ինչպես նշում է կազմակերպիչ ՀԿ-ն, ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվում են այն առարկաները, որոնք սեռական բռնության ենթարկված անձինք ասոցացնում են իրենց կյանքում կատարված սեռական բռնության հետ: Առարկաների հետ կներկայացված են նաև անձնական պատմությունները:
Ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար ապրիլի 25-ին, 26-ին և 27֊ին:
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը հիմնադրվել է 2008թ․ և ծառայություններ է մատուցում սեռական բռնության ենթարկված անձանց, այդ թվում նաև անչափահասներին:
«Սեռական բռնությունն այն թեմաներից է, որի մասին մարդիկ խուսափում են խոսել: Այս ցուցահանդեսն, իր բնույթով, առաջինն է, որ հանրությանը կներկայացնի իրական պատմություններ, որոնք ներկայացնում են սեռական բռնության տարբեր դրսևորումները Հայաստանում, սեռական բռնություն վերապրած անձանց հույզերն ու զգացմունքները:
Պատմությունները շատ տարբեր են՝ պատմություններ, որոնք կատարվել են տանը, դրսում, վստահելի մտերիմ մարդկանց և անծանոթների կողմից»,-նշում է կազմակերպիչը։