Մակրոնն առաջարկել է նվազեցնել Շենգենյան գոտին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել վերանայել Շենգենյան գոտին՝ հանուն անվտանգության: Նրա խոսքերով, պետք է Շենգենյան գոտուց հեռացնել այն երկրներին, որոնք չեն ընդունում միգրանտներին ու բավարար ուշադրություն չեն դարձնում սահմանային անվտանգության վրա: Այս մասին գրում է kommersant-ը։
Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, իր ներկայիս ձևով, Շենգենյան գոտին այլևս չի աշխատում:
«Պետք է վերակազմավորել Շենգենը, նույնիսկ ավելի փոքր թվով մասնակիցների հետ: Բաց լինելու համար մենք պետք է ունենանք սահմանափակումներ: Միգրանտներին տեղավորելու համար մեզ հարկավոր է տուն, և դրա համար անհրաժեշտ է սահմաններ: Մենք պետք է խորապես փոխենք մեր ներգաղթային քաղաքականությունը», - ասել է Էմանուել Մակրոնը: