Նաիրա Զոհրաբյանն անվասայլակով փորձարկում է Երևանի թեքահարթակները
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անվասայլակով փորձարկել է Երևանի թեքահարթակները։
Պատգամավորը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ու գրել, որ «Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են»։
«Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:
Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել:
Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։