Քաղաքական 15:59 26/04/2019 Հայաստան

Քաղաքապետի թեկնածու Փաշինյանը գիտեր, ինչպես և երբ շահագործման կհանձնվի մետրոյի կայարանը, գործող քաղաքապետը՝ ոչ

2017 թվականի մայիսին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր քաղաքապետ ընտրվելու պարագայում մինչև 2022 թվականը կբացվի առնվազն մետրոյի մեկ կայարան։ Խոստումն ընդգրկված էր նաև «Ելք»-ի նախընտրական ծրագրում։ 

2017-ին Փաշինյանը քաղաքապետ չընտրվեց, բայց ուղիղ մեկ տարի անց վարչապետ դարձավ։ 2018-ի աշնանը Փաշինյանի գլխավորած կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ Հայկ Մարությանը ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Ենթադրեցինք, որ մետրոյի կայարանը հիշյալ հայտարարության տրամաբանությամբ պատրաստ կլինի 2023 թվականին։

Սակայն քաղաքապետարան ուղղված գրավոր հարցերի պատասխանները տխրեցրեցին։

«Պարոն Մարության, Դուք քաղաքապետ ընտրվեցիք 2018 թվականին, հինգ տարի անց հնարավոր համարո՞ւմ եք մետրոյի նոր կայարանի բացումը։ Այս պահին այդ ուղղությամբ ռեալ ի՞նչ քայլեր են իրականացվում»,-հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետին։

Քաղաքապետարանից պատասխանեցին. «Քանի որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի և կամրջի կառույցը պլանավորվում է իրականացնել առանց պետական բյուջեի ներդրման, քաղաքապետարանը մշակել է ծրագիր, որի շնորհիվ վերը նշված աշխատանքները կիրականացվեն  ներդրողների միջոցներով:

Վերջին 2 ամիսների ընթացքում իրականացվում են բանակցություններ կառուցապատողների հետ, որի նպատակն է վերջնականապես ընտրել այն կառուցապատողին, որը կձեռնարկի ծրագրի կատարումը՝ ամենանպաստավոր պայմաններով:

Զուգահեռաբար համալրվում  են նախագծային նյութեր և կատարվում են հետազոտություններ, նախագծային առաջադրանքի կազմման համար»։

Գրավոր պատասխանում նաև նշվում է, որ  2019 թվականի ընթացքում պլանավորվում է ավարտել նախագծային փաթեթի ողջ համալիրը, իսկ 2020 թվականին սկսել շինարարական աշխատանքները, ներառյալ կամրջի և մետրոպոլիտենի կայարանի շինարարության աշխատանքները:

«Ինժեներական ենթակառուցվածքի կառուցումը պլանավորվում է կատարել զուգահեռ շինարարական աշխատանքների հետ, որպեսզի շինարարական աշխատանքների ավարտին մետրոպոլիտենի նորակառույց կայարանը գործի սահմանված կարգով՝ ներգրավվելով ընդհանուր համակարգի մեջ»,-նշել էին քաղաքապետարանից։

Բանավոր հարցին, թե մոտավոր հաշվարկներով ե՞րբ  է նախատեսվում աշխատանքների ավարտը, քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, հստակ չէ, ամեն ինչ կախված է ներդրողների թվից, ներդրումների ծավալից, գումարների հոսքից ու այլ հարցերից։

Ասել կուզի, շատ ներդրողներ լինեն, շուտ կվերջացնեն, չլինեն՝ չեն էլ կառուցի։

Ի դեպ, քաղաքապետի թեկնածու Փաշինյանը կայարանի կառուցումը պատկերացնում էր ոչ թե ներդրողների, այլ վարկային ծրագրի միջոցներով՝ «Քաղաքային զարգացման վարկային ծրագրի» շրջանակում: 2017-ի մայիսի 5-ին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նա մասնավորապես հայտարարել էր.


«Նորագավիթ թաղամասը շրջանցող և դեպի Շիրակի փողոց ձգվող նոր ավտոճանապարհն առաջիկա տարիներին պետք է Շիրակի փողոցով հասնի Կարմիր բլուր և Կարմիր բլուրի վրա կառուցվի մոտ 200-250 մետր երկարությամբ կամուրջ, որը Կարմիր բլուրի հատվածը կմիացնի Մալաթիա-Սեբաստիա համայնքին: Այնուհետև նախատեսվում է այդ ճանապարհը շարունակել մինչև Աշտարակի խճուղի: Կարծում եմ, որ այդ կամրջի կառուցումը, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չէ, որովհետև այդ ճանապարհը կարող է գործել հետևյալ կերպ` գալ հասնել Շիրակի փողոց, այնտեղից դուրս գալ Արտաշեսյան փողոց, միանալ Երևանյան լճի պատնեշի վրա կառուցված կամուրջին, իսկ այնտեղից էլ Իսակովի պողոտայով միանալ փողոցին: Այսինքն, ստացվում է, որ արդեն գոյություն ունեցող կամրջից մեկ կիլոմետր ներքև ցանկանում են նոր կամուրջ կառուցել: Կարծում եմ, որ դա բացարձակապես նպատակահարմար չէ, հատկապես, երբ դրա կառուցումը նախատեսվում է Երևանի ամենահին վայրերից մեկի` Կարմիր բլուրի վրայով: Գտնում եմ, որ այդ կամուրջի միջոցները կարելի է ներդնել մետրոյի կայարանը շահագործման հանձնելու վրա»։

Հետաքրքիր է, մեկ տարի անց ի՞նչ փոխվեց։ Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կամուրջների կառուցման ակտիվ աշխատանքները շարունակվում են։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}